Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ Կարապետյան
Հասարակություն

ՔՏՀԱ-ն հանրային տրանսպորտի գործունեության վերահսկողություն է իրականացրել Կոտայքում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ ամենօրյա խիստ վերահսկողական աշխատանքները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում:  

 
Նշենք, որ մարզերում և մայրաքաղաքում մշտադիտարկումները կատարվում են ինչպես տարբեր շրջիկ խմբերի միջոցով, այնպես էլ ՀՀ ՃՈ կողմից սահմանված պահակակետերում:

Հունիսի 13-ին Կոտայքի մարզում կատարված ուսումնասիրությունների արդյունքում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ տաքսի ավտոմոբիլների դեպքում հաճախ կրկնվող և հիմնական խախտումն եղել է այն, որ փոխադրումը կատարվել է դիմացի նստատեղին՝ վարորդի կողքին ուղևորի նստեցումով։

Արձանագրված խախտումների հիմքով վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Լայնածավալ վերահսկողական աշխատանքներին զուգընթաց` տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերված այլ թերությունների դեպքերով տեղում իրականացրել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, որոշ դեպքերում տվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ տեղում թերություններն անհապաղ շտկելու և անվտանգության կանոններին խստագույնս հետևելու նպատակով:

Հավելենք, որ ՔՏՀԱ Տեսչական մարմնի կողմից ամբողջ հանրապետության տարածքում իրականացվում են ամենօրյա մշտադիտարկումներ և վերահսկողություն, որոնք կրելու են շարունակական բնույթ: