Գոռ Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով. «Պետք չէ այս վիրուսին նայել մատների արանքով»
Դերասան Գոռ Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Գոռը նշեց, որ այսօր է իմացել իր թեստի դրական լինելը: Դերասանն ու ընտանիքի անդամներն իրենց լավ են զգում ու տանն են:
«Ճիշտն ասած` չգիտեմ, թե որտեղ ու ումից եմ վարակվել, այսօր եմ իմացել թեստի պատասխանը: Ընդհանուր առմամբ ինձ լավ եմ զգում, երբեմն ջերմությունս է տատանվում` բարձրանում, իջնում, բայց, միգուցե, իմունիտետս բարձր է, ու դրա շնորհիվ է, որ բարդություններ չունեմ»,-ասում է նա ու հավելում,-«Ինչ վերաբերում է ընտանիքիս անդամներին` քանի որ նրանք կոնտակտավոր են համարվում, չի բացառվում, որ իրենք էլ վարակված լինեն, հիմա բոլորս ինքնամեկուսացած ենք տանը: Առայժմ միայն ես եմ թեստավորվել, բայց հնարավոր է` 14 օր հետո ամբողջ ընտանիքով թեստավորվենք»:

Գոռը հորդորում է հայրենակիցներին չկորցնել զգոնությունն ու մտածել իրենց ու իրենց ընտանիքի առողջության մասին, որովհետեւ հայտնի չէ, թե ում մոտ ինչպես վիրուսը կարտահայտվի:
«Բոլորին առողջություն եմ մաղթում ու հորդորում, որ ուշադիր լինեն: Պետք չէ այս վիրուսին նայել մատների արանքով ու, առհասարակ, ոչ մի հիվանդություն չպետք է անտեսել: Պետք է մաքսիմալ զգոն լինել եւ փորձել օրը հնարավորինս առողջ կազմակերպել»:




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք