42 շաբաթից ավելի տեւող հղիությունը կարող է վտանգավոր լինել. հետազոտություն
Շվեդիայի Gothenburg’s Sahlgrenska համալսարանական հիվանդանոցի գիտնականները փորձել են պարզել, թե ինչ է կատարվում մոր եւ երեխայի օրգանիզմում 41 եւ 42 շաբաթ տեւող հղիության դեպքում։ Հետազոտողները հետեւել են ժամանակից երկար տեւած հղիություններին 2016 թվականին, բայց 2018 թվականի աշնանը փորձը դադարեցվել է 6 երեխաների մահվանից հետո։
Բոլոր ապագա մայրերին հետազոտության ժամանակ բաժանել են երկու խմբի՝ առաջինների մոտ ծննդաբերությունն սկսվել է 41 շաբաթական եւ մի քանի օրում, իսկ երկրորդների մոտ՝ 42 շաբաթական եւ մի քանի օրում։ Բոլոր մահացած փոքրիկները ծնվել են երկրորդ խմբի կանանց մոտ, ընդ որում՝ նրանցից հինգը մահացել է դեռ մոր արգանդում, տեղեկացնում է բրիտանական The Guardian թերթը։
Բժիշկները կարծում են, որ ժամանակից երկար տեւած հղիությունը վտանգավոր է նրանով, որ երեխան շատ խոշոր կլինի, ինչն, իր հերթին, կարող է մոր մոտ հեշտոցի պատռվածք եւ հետծննդյան արնահոսություն առաջացնել։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի