Լեոն Գորեցկա․ Երջանիկ եմ, որ իմ գոլի շնորհիվ հաղթեցինք եւ երեքշաբթի կարող ենք դառնալ չեմպիոն
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան մեկնաբանել է 2։1 հաշվով հաղթանակը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ Բունդեսլիգայի 31-րդ տուրում։ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթեց 86-րդ րոպեին Գորեցկայի խփած գոլի շնորհիվ։ Հաջորդ տուրում հաղթանակ տանելու դեպքում «Բավարիան» կապահովի չեմպիոնական տիտղոսը։
«Անհավանական երջանիկ եմ, որ վերջին րոպեներին խփեցի այդ գոլը, որի շնորհիվ երեքշաբթի կարող ենք դառնալ չեմպիոն։
Անհավանական ծանր խաղ էր, «Բորուսիան» լավ խաղային ծրագիր ուներ։ Հոգեբանորեն բարդ է, երբ գոլ ես բաց թողնում առաջինը։
Սովորաբար, մենք 90 րոպե ակտիվ պրեսինգի ենք դիմում, բայց այս անգամ ավելի պաշտպանական էինք խաղում։ Լավ է, որ արդյունքում հաղթեցինք։
Ցանկանում ենք հաղթել Բրեմենում եւ տիտղոսը բերել Մյունխեն»,- Գորեցկայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի «Վերդեր» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։30-ին։
«Բավարիան» վաստակել է 73 միավոր եւ երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ ունի 7 միավորի առավելություն։ Առաջնության ավարտին մնացել է երեք տուր։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար