Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Ասֆալտի վրա քարշ տալու հետեւանքները այս պահին էլ ինձ վրա են. Կարինե Պողոսյան

Այսօր մեր երկրում տիրում է մեղմ  ասած քաոս` ստեղծված երկրի կառավարումից ` մինչեւ արհեստական  գործերի ստեղծումը եւ քրեական հետապնդումները: Այս մասին այսօր` հունիսի  16-ին, ԱԺ-ում ասաց  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը:

«Մեր իրականությունում առկա բոլոր դժվարությունների եւ բարդությունների, դժգոհությունների հետեւանքի առաջին կրողը եւ պատասխանատուն, իշխող քաղաքական ուժն է  եւ արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Ներքաղաքական կյանքում երկփեղկված հասարակություն, թշնամանքով ու ատելությամբ լցված մթնոլորտ, արտաքին քաղաքական բնագավառում Ղարաբաղյան հակամարտություն, հայ-թուրքական հարաբերություններ, տնտեսական եւ սոցիալական բազում խնդիրներ: Եվ այս ամենի ֆոնին ստեղծվել է մի իրավիճակ, որն ավելի ու ավելի է խորացնում երկրում ստեղծված ճգնաժամը, որը կարծում եմ` ձեռնտու  է ոմանց, իսկ այսօր ժողովուրդը ճանաչում եւ հարգում է այն արժեքները, որոնք ապացուցված են գործնականում: Կա իմաստուն մի խոսք` հարկ չկա տարիները հաշվել, բանը տարիները չեն, այլ գործերը, դրանք պետք է հաշվել»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ ինքը հասկացել է, որ մենք ժողովրդավարության հետ լուրջ խնդիրներ ունենք այս երկրում.  «Կարելի է արդյոք ժողովրդավար համարել այն երկիրը, որտեղ ոստիկանները ուժ են գործադրում պատգամավորի հանդեպ եւ կին պատգամավորներին ասֆալտի վրայով քարշ տալիս, եւ ասֆալտի վրա եղած հետեւանքները այս պահին էլ ինձ վրա են: Եւ բազմաթիվ քաղաքացիներ հարց էին տալի, թե ուր է պատրաստվում դիմել կին պատգամավորը վնասվաքծներ ստանալուց հետո, ես չունեմ այդ հարցի պատասխանը: Ու այս ամենը ինչի համար, որ կիրակի առավոտյան հանրապետությունով լուրեր տարածվեցին, որ ԱԱԾ-ն պարոն Ծառուկյանի տանն է, եւ հետո նա տեղափոխվելու է ԱԱԾ ու փաստորեն ստացվում է, որ ՀՀ հպարտ քաղաքացին իրավունք չունի աջակցի պարոն Ծառուկյանին, ոչ միայն քաղաքացին, այլեւ նրա ղեկավարած կուսակցության անդամներն ու պատգամավորները, քանի որ բերման են ենթարկվում, երկրում տիրում է քաղաքական տեռոր, այն ինչ-որ տեղի է ունենում այս դահլիճում ոչ մի կերպ չի կարելի իրավական համարել: Ես կոչ եմ անում «Իմ քայլ»-ի բոլոր պատգամավորներին, գլխավոր դատախազին, զերծ մնալ անօրինական գործողություններից, զերծ մնացեք ապօրինություններից, քանի որ փլուզումից հետո ձեր պատասխանատվությունը ավելի մեծ է լինելու: Սիրելի գործընկերներ, ավելի լավ է կույր լինել աչոք, քան` մտոք»: