Այս քվեարկության մեջ մենք անելիք չունենք. Եթե ԲՀԿ-ն էլ չմասնակցի, կտեսնենք ձեր 88 «այո»-ն կարձանագրվի, թե ոչ. Մարուքյան
Սա անազնիվ խաղ է եւ ֆարս է. «Լուսավոր Հայաստանին» կանգնեցրել եք բարդ ընտրության առաջ: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը:
Նա դիմեց իշխանության ներկայացուցիչներին՝ ասելով. «Դուք ժամանակին ճանաչել եք այդ ուժի լեգիտիմությունը, հիմա ո՞նց եք ռեվերս անում: Էդ ոնց եղավ, որ ձեր պատգամավորների մոտ հայտնվում են քրեական գործի նյութերը: Սա քաղաքական չի՞:
Այո, սա բարդ ընտրություն եւ այո, մենք գնահատում ենք, որ այստեղ կա լուրջ քաղաքական խնդիր: Առաջ քաղաքական մեծամասնությունը ելույթներ էր ունենում, ասում էր՝ կքննենք, կպարզենք, հիմա դուք ելույթ էլ չեք ունենում: Դուք ազնիվ չեք, դուք անկեղծ չեք: Դուք փետրվարին չեք եկել Ծառուկյանին կալանավորելու, 2019-ի հունվարին չեք եկել, այլ հիմա եք եկել
«Լուսավոր Հայաստանը» գտնում է, որ այս քվեարկության մեջ մենք անելիք չունենք: Մենք չենք մասնակցելու այս ֆարսին: Եթե ԲՀԿ-ն էլ չմասնակցի, ինձ հետաքրքիր է, փակ գաղտնի քվեարկությամբ ձեր 88 «այո»-ն կարձանագրվի, թե ոչ»,-ասաց Մարուքյանը:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ