Գիտնականները նշել են 2 մթերք, որոնք չի կարելի տալ մինչեւ 2 տարեկան երեխաներին
Ճիշտ սնվելու հիմքերը դրվում են մանուկ հասակում եւ արտացոլվում մարդու համային հակումներում արդեն հասուն տարիքում։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխման կենտրոնի (ԱՄՆ) մասնագետներն ուսումնասիրել են մեկուկեսից մինչեւ 23 ամսական հազար երեխայի սնվելու մասին տվյալները եւ տեղեկացրել, որ ծնողների շրջանում մեծ տարածում ունեցող 2 մթերք ավելի լավ է չտալ մինչեւ 2 տարեկան փոքրիկներին։
Համաձայն առկա տվյալների վերլուծության՝ 6-11 ամսական երեխաները ստանում են մոտ մեկ թեյի գդալ ավելացված շաքար օրական, իսկ 1-2 տարեկան երեխաները՝ օրական 6 թեյի գդալ շաքար։ Պարզվել է, որ շաքարի հիմնական աղբյուրը երեխաների սննդաբաժնում քաղցր յոգուրտներն են, իսկ մեկ տարեկանից հետո՝ քաղցր մրգային ըմպելիքները։
Մասնագետները խորհուրդ են տալիս ծնողներին իրենց երեխաներին չտալ քաղցր մրգային հյութեր եւ քաղցր յոգուրտներ մինչեւ 2 տարեկանը։ Եվ 2 տարեկանից հետո էլ խորհուրդ է տրվում շաքարին ավելի մեծ զգուշությամբ վերաբերվել։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի