Քյարամի եղբայր Ռոմանն ու ՀՀ ոստիկանները
Հիշում եք երևի քառօրյայի հերոս Քյարամ Սլոյանին, ում ազերիները գլխատել էին։ Ժամանակին գրել էի՝ Քյարամի կտրած գլուխը ադրբեջանական ողջ բանակի գլխի գինն ունի… Ազգությամբ եզդի էր Քյարամը, նրան ակնածանքով ասում էինք մեր տղան, մեր Քյարամը։ Մեր եզդի եղբայրները միշտ էլ ապրել ու ապրում են հայի ցավով։ Մեր թշնամին նաև իրենց թշնամին է։ Ինչու՞ սա հիշեցի։ Ռոմանը ազգությամբ նույնպես եզդի է։ Քյարամի եղբայր Ռոմանը։ Ընդհանրական մի թել զգացի Քյարամի ու Ռոման Ամոյանի մեջ։ 2011 թվականին Ռոման Ամոյանը Եվրոպայի առաջնությունում մենամարտում է ադրբեջանցու հետ: Նա ստանում է գլխի ծանր վնասվածք, վնասվում է ձեռքը, բայց նա արյունոտ վիրակապով շարունակում է մարտը և երկրորդ անգամ դառնում Եվրոպայի չեմպիոն։ Նույն թվականին ընտրվում է Հայաստանի տարվա մարզիկ։
Երևի շատերդ չգիտեք Ռոմանին, ներկայացնեմ։ Ազգությամբ եզդի հայաստանցի ըմբշամարտիկ, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ (2009) ։Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն (2006, 2011), աշխարհի առաջնությունների եռակի մեդալակիր (2009, 2010, 2013), Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր մինչև 55 կգ քաշայինների հունահռոմեական ըմբշամարտում։
Այսօր ես նայում էի, թե ինչպես են ոստիկանները Ռոմանին փռում ասֆալտին, ինչպես են խմբով ոչ համարժեք ուժ կիրառում նրա նկատմամբ ու ակամայից հիշեցի նրա մենամարտը ադրբեջանցու հետ․․․
Ռոմանը վրդովված է․
«Ես իմ եռագույնը տարբեր երկրներում հպարտությամբ եմ ծածանել: Ես այնպիսի մարդկանց եմ ծնկի իջեցրել՝ իմ հաղթանակով, բայց այսօր իմ հարազատ երկրում ինձ ծնկի են իջեցնում մեր ոստիկանները, դրանից շատ վատ եմ զգում, թե չէ՝ վնասվածքներից, բերման ենթարկելուց չեմ նեղվում, նրանից եմ նեղվում, որ ամբողջ աշխարհը տեսավ ու դատապարտում է այդ բռնությունը»:
«Ես իմ եռագույնը»․ ուշադրություն դարձրեք Ռոմանի այս բառերի վրա, նաև, որ վատ է զգում, որ ամբողջ աշխարհը տեսավ ու դատապարտում է այդ բռնությունը։ Ինչպես չհիշես իր հրամանատարին, երկիրը սիրող Քյարամին ու չհպարտանաս Հայաստանի վարկանիշի համար անհանգստացող Ռոմանով։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ