Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին

Կարիճ, դուք վճռական եք, անհամբեր և հաճախ եք խոսում ու գործում առանց մտածելու. Աստղագուշակ հունիսի 19-ի համար

Խոյ. Բոլոր առումներով բարենպաստ և բեղմնավոր օր է: Դուք հեշտությամբ հարթում եք բարդ խնդիրները, հաջողության հասնում այնպիսի գործերում, որոնք շատ ավելի փորձված ու ազդեցիկ մարդկանց ուժերից վեր են: Ձեր անձնական հմայքը անխափան գործիք է դառնում, այն կարելի է օգտագործել ամենատարբեր նպատակներով: Այսօր կարելի է կարևոր որոշումներ կայացնել, կառուցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ' անձնական բնույթի պլաններ: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կնշանավորվի անսպասելի ու շատ հաճելի առաջարկով, որը կարելի ընդունել առանց երկմտելու:

Ցուլ. Օրը հաջող ընթացք կունենա: Ձեր խնդիրն է չմոռանալ շրջապատի մարդկանց, հարգանքով վերաբերվել նրանց ցանկություններին ու զգացումքներին: Նախազգացումն ուժեղ է, սակայն դուք միշտ չէ, որ լսում եք նրա հուշումները, ինչի համար հետագայում կփոշմանեք: Մի գերագնահատեք ձեր ֆինանսական հնարավորությունները' մեծ է ռիսկն այն բանի, որ դուք կծախսեք շատ ավելին, քան դուք դա ձեզ կարող եք թույլ տալ: Իրադարձություններին ուշի ուշով հետևելը ձեզ կօգնի նկատել առաջին հայացքից աննշան, սակայն իրականում ճակատագրական նշանակություն ունեցող դեպքեր; Այսօր դուք չափազանց լավ տպավորություն կթողնենք նոր ծանոթների վրա:

Երկվորյակներ. Բարենպաստ օր է գործարքներ (և հատկապես խոշոր) կնքելու համար: Կարելի է թանկ իրեր գնել, անշարժ գույք ձեռք բերել: Լավ են անցնում գործնական հանդիպումները, հատկապես հաջող են գործընկերների հետ բանակցությունները: Գործուղումները ձեր առջև նոր պրոֆեսիոնալ հեռանկարներ են բացում: Դուք հեշտությամբ եք սիրահարվում, ակնթարթորեն կորցնում գլուխը: Դա կարող էր և այդքան խնդրահարույց չլինել, եթե այսօր դուք հակված չլինեիք համակրանքով լցվելու դրա համար բոլորովին անհամապատասխան մարդկանց հանդեպ: Ընտանեկան հարաբերություններում միշտ չէ, որ ներդաշնակություն է տիրում:

Խեցգետին. Լարված, սակայն ոչ անհույս օր է: Դուք ստիպված կլինեք ոչ պարզ որոշումներ կայացնել, զբաղվել բարդ հարցերով, լուծել ուրիշների խնդիրները: Ձեր գաղափարները շրջապատին կասկածելի են թվում, և եթե դուք անգամ ստանում եք էլ աջակցություն, ապա' ոչ ձեռնտու պայմաններով: Կարևորը օրվա անհաջողությունների վրա չկենտրոնանալն է' ձեր ոչ մի թույլ տված սխալ ճակատագրական չի լինի: Հաջողվում է հարթել անձնական խնդիրները, նշանի որոշ ներկայացուցիչներ կորոշեն շրջադարձորեն փոխել կյանքը և անգամ' առաջին վճռական քայլերն անել նոր ուղղությամբ:

Առյուծ. Սա այն օրերից է, երբ ձեր տաղանդը և հակումները դրսևորվում են առանձնակի վառ, և շատերին ձեր հաջողությունները կզարմացնեն: Բարենպաստ օր է նոր աշխատանք ունենալու, գործնական շրջապատը փոխելու համար: Հաճելի ու բեղմնավոր կլինեն հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումները: Սակայն դուք հակված եք չարաշահել ձեր հմայքը, ինչը կարող է տհաճությունների պատճառ դառնալ: Զգույշ եղեք, խուսափեք արկածախնդրություններին, կասկածելի ձեռնարկումներին մասնակցելուց: Նախազգացման հուշումները միշտ չէ, որ ճիշտ են, ավելի լավ է առաջնորդվել տրամաբանությամբ և սթափ մտքով:

Կույս. Ծանր, սակայն բեղմնավոր աշխատանքի օր է: Պատասխանատվության բեռն ընկած է ձեր ուսերին, և չկա մեկը, ում հետ դուք կարողանաք կիսել այն: Բայց դժվարությունները ձեզ չպետք է վախեցնեն, դրանց հաղթահարումը ձեզ շատ բան կսովորեցնի, իսկ աշխատանքի արդյունքները ինքներդ ձեզանով հպարտանալու լուրջ հիմքեր կստեղծեն: Ֆինանսական վիճակը կարող կտրուկ բարելավվել: Ձեզ կհաջողվի վերականգնել ինչ-որ խզված հարաբերություններ, վերադարձնել մարդու, ով ձեզ լքել է սեփական մոլորության պատճառով: Թույլ մի տվեք մանր կենցաղային թյուրիմածություններին փչացնել ձեր տրամադրությունը:

Կշեռք. Դուք այնքան հետևողականորեն եք պաշտպանում ձեր շահերը, որ անգամ չեք նկատում, որ դրանց վրա ոչ ոք չի էլ հարձակվում: Օրվա դժվարություններն ու խնդիրները ձեր սեփական սխալների արդյունքն են: Առաջին հերթին դա վերաբերում է շրջապատի հետ ձեր հարաբերություններին' դուք նեղացնոււմ եք ձեր դաշնակիցներին, վիճում հովանավորների հետ: Անհաջող կլինի օրը բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, շոու-բիզնեսով, հասարակական գործունեությամբ: Արժե, որ այսօր մեն-մենակ մնաք ինքներդ ձեր հետ, որպեսզի կարգավորեք ձեր զգացմունքները:

Կարիճ. Դուք վճռական եք, անհամբեր և հաճախ եք խոսում ու գործում առանց մտածելու: Արդյունքում օրը ստացվում է լի' ամենատարբեր միջադեպերով, որոնց մասին հետագայում հիշելը ուրախալի կլինի: Իսկ դեռևս դուք ապրումներ եք ունենում, նյարդայնանում, անհանգստանում, մի խոսքով' ոչ ձեզ եք հանգիստ տալիս, ոչ էլ' շրջապատին: Գործարքներ կնքելն այսօր ցանկալի չէ' ձեր ակնկալած փողերը, հակառակ գործընկերների խոստումներին, դուք չեք ստանա: Մտերիմները կփորձեն ձեզ խելքի բերել, ետ պահել չմտածված քայլերից, սակայն այդ ամենը կբերի միայն վեճերի ու տարաձայնությունների:

Աղեղնավոր. Այսօր դուք ամեն ինչ բարդացնում եք, և անգամ բացառապես ակնհայտ ու պարզ բաները ձեր ջանքերով դառնում են խորհրդավոր ու խճճված: Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ թե' ձեզ, և թե' շրջապատին անհնար է դառնում ճիշտ կողմնորոշվելը: Գործնական հարաբերությունները փչանում են, բայց և անձնականներն էլ ավելի լարված են դառնում: Փորձեք օբյեկտիվ գնահատել տեղի ունեցողը և հաստատ կզարմանաք այն եզրահանգումներից, որոնց կգաք: Աստղերը խորհուրդ են տալիս սահմանափակել շփումները, հետաձգել հանդիպումները, ծանոթությունները հաստատեք մեծ զգուշությամբ, մի շտապեք վստահել նրանց, ում առաջին անգամ եք տեսնում:

Այծեղջյուր. Հաջողվում է լուծել բազմաթիվ մանր խնդիրներ, որոնց քանակը երկար ժամանան ձեզ վախեցնում էր: Կարելի է և մոտենալ ավելի խոշոր գործի, սակայն միայն դեպքում, եթե դուք վստահելի դաշնակիցներ ունեք: Միայնակ ավելի լավ է ոչ մի բան չձեռնարկել: Եթե դուք ստիպված եք ինքնուրույն գործել, ապա զբաղվեք առավել հեշտ գործով: Անձնական հարաբերությունների ոլորտում շատ ուժեղ է դրական միտումների ազդեցությունը' կարող է իրականությու դառնալ նշանի ներկայացուցիչների վաղեմի երազանքը: Մի վախեցեք խոստովանել ձեր զգացմունքները' դուք ծիծաղելի չեք լինի:

 

 

Ավելին