Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ ԿարապետյանՀրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ Փաշինյան
Հասարակություն

Տնից գրեթե դուրս չեկած կինը պատմել է՝ ինչպես է վարակվել կորոնավիրուսով եւ ինչպես է իմացել ախտորոշման մասին

Վերջին շաբաթների ընթացքում 57-ամյա Նարինեն (անունը փոխվել է պացիենտի խնդրանքով) գրեթե դուրս չի եկել տնից, միայն խանութ է գնացել, այն էլ՝ դիմակով: Այդ պատճառով նա զարմացել է, երբ հանկարծ բարձրացել է ջերմությունն ու հազ է սկսվել: 2 օր անց նրա մոտ հաստատել են կորոնավիրուսը:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Նարինեն պատմեց, որ իր ինքնազգացողությունը միանգամից վատացել է. առավոտյան նա իրեն լավ է զգացել, սակայն երեկոյան ջերմությունը բարձրացել է մինչեւ 38,5 աստիճան: Նա կրծքավանդակի շրջանում ցավ է զգացել: Հաջորդ առավոտյան դիմել է բժշկի:

Քանի որ Նարինեն բժշկական ապահովագրություն է ունեցել, դիմել է ապահովագրական ընկերություն, որտեղից նրան ուղարկել են Երեւանի մասնավոր բուժկենտրոններից մեկը, որտեղ նրան ասել են, որ հնարավոր է՝ կորոնավիրուս լինի: Ասել են, որ հաստատելու կամ հերքելու համար լավ կլինի ԿՏ անել: Եվ քանի որ ապահովագրական ընկերությունը հետազոտության ծախսերը չի հոգացել, պացիենտը ստիպված է եղել 30 000 դրամ վճարել: Սակայն նույնիսկ վճարովի հետազոտությունը հնարավոր է եղել անցկացնել մի քանի օր անց, քանի որ հերթը շատ է եղել: Բուժկենտրոնի թերապեւտը հակաբիոտիկներ է նշանակել եւ տուն ուղարկել:

Նարինեն չի իմացել՝ ինչ անել: Կնոջ հարազատները նրան խորհուրդ են տվել դիմել պոլիկլինիկա: Չափելով ջերմությունն ու սատուրացիան՝ թերապեւտը Նարինեին խորհուրդ է տվել թոքերի ուլտրաձայնային հետազոտություն անցկանցել եւ կորոնավիրուսի թեստ հանձնել: Առաջին հետազոտությունը ցույց է տվել, որ Նարինեի մոտ թոքաբորբ կա: Երկրորդ հետազոտության արդյունքները խոստացել են հայտնել 4 օրվա ընթացքում: Դրանից հետո նա տուն է վերադարձել:

Արդեն հաջորդ օրը նրան զանգել են Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության ազգային կենտրոնից եւ հայտնել, որ նրա թեստը դրական է: Պարզաբանել են, որ նա եւ բոլոր նրանք, ովքեր նրա հետ ապրում են կամ շփվել են, պետք է ինքնամեկուսանան:

Այժմ Նարինեն բուժվում է տանը: Նրա խոսքով՝ ախտորոշումն իրեն զարմացրել է, քանի որ առավելագույնս զգույշ է եղել, միայն խանութ է գնացել՝ միշտ դիմակով: Նա կարծում է, որ վարակվել է իր թոռանից:

Նրա խոսքով՝ երեխաները բակում առանց դիմակների են խաղում, եւ հնարավոր է, որ վարակվել է հենց երեխայից:

Նարինեն հավելեց, որ որոշ ժամանակ առաջ թոռան մոտ գրիպ եւ ջերմություն է եղել՝ 37 աստիճան: Մի քանի օր անց ախտանիշները անցել են, եւ հարազատները կարծել են, թե երեխայի մոտ սովորական մրսածություն է եղել: Ընտանիքի մյուս անդամների մոտ եւս 2-3 օր թեթեւ թուլություն է եղել:

Բարդացումներ են սկսվել միայն Նարինեի՝ ընտանիքի ավագ անդամի մոտ:

Ավելին