Փախստականներն օբյեկտիվորեն քիչ են իրազեկված իրենց իրավունքների վերաբերյալ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 20-ին մասնակցել է Փախստականների միջազգային օրվան նվիրված առցանց համաժողովին:
«Փախստականներն օբյեկտիվորեն քիչ են իրազեկված իրենց իրավունքների վերաբերյալ, հետեւաբար պետության պատասխանատվության նշաձողն ավելի բարձր է նրանց իրավունքների պաշտպանության հարցում»,- բացման խոսքում ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:
Նա տեղեկացրել է, որ փախստականների իրավունքների պաշտպանության հարցն իր աշխատանքի առաջնահերթություններից է: Ավելին, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) վերջերս հրապարակել է փախստականների եւ ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանության եւ խթանման վերաբերյալ հատուկ զեկույց, որտեղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը փախստականների եւ ապաստան հայցող անձանց, այսինքն՝ միգրանտների իրավունքների ապահովման ոլորտում համարվել է առաջատարներից մեկը Եվրոպայում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փախստականների եւ ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության նպատակով իրականացնում են մշտադիտարկման այցերին հատուկ հաստատություններ, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վրաստանի օմբուդսմանների աշխատակազմերի կողմից իրականացվում է սահմանային անցման կետերում համատեղ մշտադիտարկում:
Ոլորտում իրականացվում են շահագրգիռ կողմերի միջեւ վերապատրաստումներ ու քննարկումները, Պաշտպանն առանձին զեկույց է հրապարակել ախստականների եւ ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ՝ կատարելով նաեւ օրենսդրության եւ Միգրացիոն ծառայության որոշումների վերաբերյալ առաջարկներ:
ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Հայաստանի գրասենյակի, ՀՀ Միգրացիոն ծառայության եւ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն համատեղ նախաձեռնած առցանց համաժողովին բացման խոսքով հանդես են եկել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը, Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Շոմբի Շարփը եւ այլք:
Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ժամանակ իր շնորհակալությունն է հայտնել ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Հայաստանի գրասենյակին արդյունավետ համագործակցության համար, իսկ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ին միջոցառման կազմակերպման եւ ոլորտն ուշադրության ներքո պահելու համար:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ