Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Միգուցե ՔՊ-ում ամենակարևոր կատեգորիան ուտելն․ քաղաքագետ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լսեցի Ալենի բանակային պատմությունը։ Որքան հասկացա, ծառայել է Հոկտեմբերյանի (հիմա՝ Արմավիրի) «ուչեբկայում»։ Նույն զորամասում ես էլ եմ ծառայել, բայց սովետական բանակում։ 1982թ․ համալսարանն ավարտելուց հետո ողջ կուրսով այնտեղ եռամսյա դասընթաց անցանք, որից հետո ստացանք լեյտենանտի կոչում։
Ալենը ճիշտ է ասում, պայմանները սարսափելի էին, հիշում են անտանելի շոգը, ստվերը անապատում ականգնած երկու ծառից էր, որի ճյուրն էլ պոկեցինք ավել սարքելու համար։ Մեր կոմբատը բացատրում էր ուսումնական զորամասի այդ պայմանները նրան համար են, որ տալիս էին էքստրեմալ պայմաններում պատերազմելու ունակություններ, եւ զարմանալի չէ, որ այնտեղ էին մարզվում նաեւ Աֆղանստան գնացողները, նաեւ հիշում եմ նրա տափակ աֆորիզմը՝ «тяжело в учении, легко в бою».
Սակայն ճիշտն ասած իմ մոտ ավելի տպավորվել է ոչ թե սովը, այլ թե ինչպես սովխոզի բաղերից սեխ գողացանք ու փախանք պահակից, ինչպես էինք 120 տղայով մի փոքրիկ հեռուստացույցով նայում ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղերը, ինչպես էին ոգեւորվում Ռումենիգեի տաղանդով ու Ռոսսիի գոլերով։
Չգիտեմ, միգուցե նրանից է, որ ես կարճ եմ ծառայել այնտեղ, իսկ միգուցե ՔՊ-ում ամենակարեւոր կատեգորիան ուտելն է, բայց այս ամենը Ստեփանակերտի հակաօդային պաշտպանության հետ կապ չունի»։