Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

Տեղի է ունեցել Սահմանադրական կարգի տապալում՝ բազմաթիվ արարներով. Ռուբեն Մելիքյան

Ես այն մարդկանցից եմ, որ սա համարում են սահմանադրական կարգի տապալման գործընթաց: Ես համարում եմ, որ այն ինչ տեղի է ունեցել սկսած 2019 թվականի հունիսի 20-ից մինչև այսօր ներառյալ, սահմանադրական կարգի տապալման մի ամբողջ գործընթաց էր՝ բազմաթիվ արարներով: Իսկ այս վերջին արարն ամենակոպիտն էր, ամենաառերևույթն էր ու ամենաերևացողը: Այս մասին ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ում խոսքերով, ՀՀ վարչապետը հիմա էլ իրեն իրավունք է վերապահում օրենքներ մեկնաբանել ու ի լուր աշխարհի հայտարարություններ է անում:

Մելիքյանի խոսքերով, ՍԴ-ն եղավ այն ինստիտուտը, որն իր սկզբունքայնության, աշխատանքի շնորհիվ բոլորիս հասկանալու հնարավորություն տվեց, դարձավ Աստվածաշնչյան փորձության քարը. «Հնարավորություն տվեց հասկանալ, թե մենք ում հետ գործ ունենք, արդյո՞ք մենք ունենք պետության գլուխ, հանրապետության նախագահ, թե մարդ, ով պատրաստ է գիշերվա կեսին լինել «Արտուշ պապիկ», քանի խորհրդարանական ընդդիմադիր ուժ ունենք: Այս տեսանկյունից պետք է շնորհակալություն հայտնենք Սահմանադրական դատարանին»: