Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

Աբրահամ Մանուկյանի պաշտպանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն է հայտնել Կարեն Ֆարխոյանին

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջոնորդությունը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն ֆարխոյանին:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Աբրահամ Մանուկյանի փաստաբան Հրանտ Անանյանը հայտնեց, որ Մանուկյանի պաշտպանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն է հայտնել Կարեն Ֆարխոյանին, քանի որ այս գործի, այսպես ասած` մայր գործով դատավոր Կարեն ֆարխոյանի եղբայրը` Ջոն Ֆարխոյանը, մեղադրյալ է:

«Կարեն Ֆարխոյանի եղբայրը մինչ օրս նույն գործով մեղադրյալ է, գործը գտնվում է ԱԱԾ վարույթում, հետևաբար ինքն այս գործով չի կարող կաշկանդված չլինել, քանի որ սա շարքային գործ չէ: ԱԱԾ-ի միջնորդությունը մերժելը ցավոտ է լինելու ԱԱԾ-ի համար և, բնականաբար, դատավորը չի կարող չմտածել, որ այն կանդրադառնա իր եղբոր նկատմամբ բացասական վերաբերմունքով՝ ԱԱԾ-ի կողմից, քանի որ նույնացվելու է իր անձը եղբոր հետ: Հետևաբար, ողջամիտ կասկած է առաջանում, որ արդարադատության շահի տեսանկյունից ճիշտ չէ, որ ինքն այս գործով իրականացնի արդարադատություն կամ կալանավորման հարց քննարկի, մարդու ազատության սահմանափակման հետ կապված հարց լուծի: Մենք այս փաստարկներով հայտնել ենք ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն, բայց իր վերաբերմունքից ակնհայտ է` դատավորն ԱԱԾ-ի ցանկությամբ է ուզում գործն առաջ տանի, ինչն անթույլատրելի և անտրամաբանական է»,- ասաց փաստաբանը: