Կորոնավիրուսից մահացել է հայտնի մարզիկի հայրը
Մահացել է UFC խառը մենամարտերի չեմպիոն, ռուսաստանցի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը' Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, որը վարակվել էր կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը' հղում տալով Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին: «Բարեկամներ, ինձ տխուր լուրեր են հասել այն մասին, որ այս աշխարհը լքել է Աբդուլմանապ Նուրմագոմեդովը: Ամբողջ չեչեն ազգի անունից անկեղծ ցավակցություններ եմ հայտնում նրա ընտանիքին: Նա հեռացավ մեզնից' իրենից հետո թողնելով բարի համբավ և աճեցնելով արժանի սերունդ: Այդպիսին է Բարձրյալի կամքը և այդպես էր նախասահմանված»,-գրել է Կադիրովն իր թելեգրամյան ալիքում: Աբդուլմանապ Նուրմագոմեդովը կորոնավիրուսային վարակով հոսպիտալացվել էր մայիսի սկզբին: Ավելի ուշ նրա որդին պատմել էր, որ կորոնավիրուսն արդեն անցյալում է, սակայն բարդություններ են սկսվել երիկամների և սրտի հետ կապված:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի