Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Տագնապալի 2025 թվական. Հրայր Կամենդատյան Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից անընդունելի բառամթերքով անդրադարձ է եղել աղքատության հատակում գտնվող քաղաքացիներին․ Հրայր ԿամենդատյանՆիկոլ Փաշինյանը նախկինում քանիցս հայտարարել է, որ ինքը Արցախի ժողովրդին ներկայացնելու իրավասություն չունի, քանի որ Արցախի ժողովրդի կողմից չի ընտրված. Մենուա ՍողոմոնյանԱկնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից. ՀայաՔվեՆույնիսկ նոութբուքը կլիցքավորի. ստեղծվել է մինի արևային գեներատոր՝ սմարթֆոնից մի փոքր ավելի մեծ 2024 թվականի խոշորագույն հարկատուն կլինի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ տնտեսագետ Հայկազ Ֆանյան Ըստ պարագլխի այս ելույթի` Ալիևը հրաժարվել էր Արցախից. Դավիթ ՍարգսյանՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ
Ժամանց

Աստղագուշակ հուլիսի 4-ի համար

Խոյ. Բավական բարենպաստ օր է ֆինանսական գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու համար: Ձեր եկամուտները կարող են զգալի աճել, չի բացառված լուրջ գումարների ստացում անսպասելի աղբյուրից: Կարելի է թանկ կենցաղային տեխնիկա, փոխադրամիջոցներ գնել: Ցավոք, ձեր հաջողությանը նախանձողները ձեր դեմ որոգայթներ կլարեն, և դուք պետք է շատ խորաթափանց լինեք' նրանց ջրի երես հանելու համար: Մտերիմների հետ հարաբերություններում ուրախալին անորոշությունների, չհասկացվածության բացակայությունն է, ինչը ձեր շփումներին լիակատար ներդաշնակություն կհաղորդի:

Ցուլ. Օրը որևէ էական իրադարձությունով աչքի չի ընկնում: Այնպես որ, կարելի է մի փոքր լիցքաթափվել և ուժերը պահել գալիք գործողությունների համար: Այսօր ձգտեք ամուր կանգնած մնալ ձեր տեսակետների վրա, և շրջապատի մարդիկ ստիպված կլինեն համաձայնվել դրանց հետ: Երեկոյան անսպասելի հյուրեր կունենաք, որոնք էապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նրանց հետ շփումները նոր տեղեկություններ կտան ձեզ և հոգևոր նոր լիցքեր կհաղորդեն: Նշանի իգական ներկայացուցիչներին այսօր առավել բնորոշ է ուրիշների թուլությունների հանդեպ ներողամտության պակասը:

Երկվորյակներ. Օրվա մեջ ծագած դժվարությունները հաղթահարելու համար ձեզ առաջին հերթին պետք կգան համառությունը, հնարամտությունը և լավատեսությունը: Կարևոր գործոն կլինի նաև ձեր անձնական հմայքը: Հանդիպումներն ու գործնական բանակցությունները բավական բեղմնավոր են անցնում: Բացառված չէ, որ գտնեք այնպիսի գործընկերներ, ում հետ համագործակցությունը էապես կբարձրացնի ձեր կենսամակարդակը: Ցավոք, չեք կարողանա խուսափել մտերիմների հետ տարաձայնություններից, ինչի գլխավոր պատճառը, թերևս, ձեր կողմից ցուցաբերված նրբանկատության պակասն է:

Խեցգետին. Այսօր ձեր էմոցիանալ ֆոնը անկայուն է, դրա հետ մեկտեղ էլ օրն աչքի է ընկնում իրադարձությունների զարգացման անհարթությամբ: Դա է նաև պատճառը, որ ձեր տրամադրությունը օրվա ընթացքում կփոփոխվի սովորականից ավելի հաճախակի: Բարեբախտաբար, կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են ինչպես բարոյապես սատարելու, այնպես էլ' գործնական օգնություն ցույց տալու: Ցանկալի չէ հեռու գնացող պրոֆեսիոնալ պլաններ կազմելը. շուտով կստանաք նոր տեղեկություններ, որոնք կստիպեն դրանցում փոփոխություններ մտցնել: Միանգամայն հավանական է ռոմանտիկ զարգացում ստացող ծանոթություն:

Առյուծ. Այսօր կարող եք վստահ լինել, որ ձեր արժանիքները աննկատ չեն մնա շրջապատի կողմից: Ամենայն հավանականությամբ հրապուրիչ առաջարկություն կստանաք, այդ թվում և' ազդեցիկ մարդկանցից: Օրը խոստանում է աշխատանքային հաջողություններ, հնարավոր է շռայլ վարձատրություն' նախկինում արված գործի դիմաց: Այսօր դուք հակված եք ավելի շուտ ղեկավարվելու տրամաբանությամբ ու սթափ դատողությամբ, քան' զգացմունքներով ու ենթագիտակցությամբ: Մի կողմից դա դրական արդյունքի է հասցնում, մյուս կողմից էլ' խանգարում է ձեզ համար կարևորություն ներկայացնող մարդկանց հետ հարաբերություններում:

Կույս. Օրը ֆինանսական առումով հաջող կլինի: Այն հատկապես հարմար է իշխանության մարմինների, պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումների համար: Նշանի առավել գործունյա ներկայացուցիչների համար պատեհ առիթ կստեղծվի ստանալ ազդեցիկ անձի հովանավորությունը: Այսօր ձևավորվող հարաբերություններում կարող է գերիշխել հաշվարկի տարրը: Դա կարող է հաջողություն ունենալ բիզնեսում, սակայն անձնական ոլորտում տեղին չի լինի: Երեկոյան աչքի կընկնեք խոհարարական նորամուծություններով:

Կշեռք. Հանգիստ, առանց ցնցումների օր է: Պրոֆեսիոնալ ոլորտում կծագեն փոքրիկ խնդիրներ, որոնք դուք հեշտությամբ կհարթեք: Ժամանակին ընդունած ճիշտ որոշումը ձեզ կօգնի ամրապնդել դիրքերը, նվաճել ղեկավարության վստահությունն ու հարգանքը: Սահուն կանցնեն նաև անձնական բնույթի փոխհարաբերությունները: Ռոմանտիկ ոլորտում ողջունելի կլինի ձեր ցուցաբերած նախաձեռնողականությունը. գտեք պահը' մի ինչ-որ հաճելի անակնկալ անելու, դա էլ' ավելի զգացմունքային կդարձնի ձեր ժամադրությունը:

Կարիճ. Այսօր ձեզ ամենաբազմաբնույթ դժվարություններ են սպասում, քանի որ ակնհայտ ու քողարկված հակառակորդները որոգայթներ են լարում ձեր դեմ: Մարդը, ում դուք ավանդաբար վստահում էիք, կարող է կանգնել ձեր հանդեպ ոչ բարեկամական մղումներ ունեցողների կողքին: Այնպես որ, ձեզ համար ամենակարևորը փոխհարաբերություններում զգուշավորություն ցուցաբերելն է: Բավական վտանգավոր կլինի խառնել անձնական և գործնական հարաբերությունները: Ձեր մտքով անգամ չպետք է անցնի ծառայողական սիրավեպ սկսել: Եթե չեք ցանկանում անհեթեթ իրավիճակներում հայտնվել, ապա հրաժարվեք սիրախաղի մտքից:

Աղեղնավոր. Այսօր դուք մշտապես ուշադրության կենտրոնում եք, ինչը ձեզ մեծ հաճույք կպատճառի: Ձեր հասցեին անվերջ հնչում են հաճոյախոսություններ, ընդ որում' միանգամայն անկեղծ: Հանկարծ շանս է ստեղծվում հարթել հարաբերությունները մի մարդու հետ, ում հետ երկար ժամանակ չէր ստացվում լեզու գտնել: Բավական մեծ է ռոմանտիկ հրապույր սկսելու հավանականությունը, իսկ առաջացած համակրանքն էլ շատ արագ կվերածվի լուրջ զգացումների: Ժամանակ գտեք ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև' հյուրեր ընդունելու համար:

Այծեղջյուր. Օրը շատ հագեցած կլինի, իսկ իրադարձություններին էլ հնարավոր չի լինի միանգամից ճիշտ գնահատական տալ, քանի որ դրանք չափից ավելի հակասական են: Հեշտ են ստացվում նոր ծանոթությունները, իսկ այսօր սկսած հարաբերությունները, ինչպես գործնական, այնպես էլ' անձնական, կլինեն երկարատև ու լուրջ, իհարկե' եթե դուք դա ցանկանաք: Ձեր առջև դրված նպատակին հասնելու համար դուք ի վիճակի եք օգտվելու ամենատարբեր մեթոդներից, ընդ որում' դրսևորում եք անմնացորդ համառություն: Ստեղծված իրավիճակում ձեր հակառակորդները չեն կարողանա խոչընդոտել ձեզ:

Ջրհոս. Այսօր դուք հակված եք ձեր շահերը պաշտպանել բավական կոշտ մեթոդներով, և դա շատերին դուր չի գալիս: Դա կանդրադառնա թե գործնական, և թե անձնական բնույթի բոլոր հարաբերությունների վրա: Օրը հարմար է ուղևորությունների համար, որոնք կարող են ռոմանտիկ երանգներ ստանալ: Ձեր մտերիմների հետ շփումներում նախընտրելի է անկեղծությունը. այսօր կարող եք անթաքույց արտահայտել ձեր տագնապներն ու մտահոգությունները: Վստահ եղեք' դիմացինները ձեզ կպատասխանեն նույն անկեղծությամբ: Նման հոգեկան ներդաշնակությունը միայն կբարձրացնի ձեր տրամադրությունը:

Ավելին