Դիմակների համար տուգանքները բարձրացնող նախագիծը կրկին կբերվի՞ ազգային ժողով
Ազգային ժողովի իշխող խմբակցությունը երկու օր առաջ շրջանառության մեջ էր դրել մի նախագիծ, որի համաձայն.բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10000 ՀՀ դրամից դառնում է 20000 դրամ, փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար տուգանքը դառնում է 50000 դրամ:
Նույն արարքը կրկին կատարելու դեպքում`տուգանք կրկնակի չափով`40 և 100 հազար դրամ:
Առաջարկում էին նաեւ կրճատել տուգանքի բողոքարկման ժամկետը՝ երկու անգամ`30-ի փոխարեն դարձնելով 15 օր:
Սակայն երեկ խմբակցությունում տեղի ունեցած թեժ քննարկումների արդյունքում որոշել էին, որ այն առայժմ օրակարգ չի բերվի: Այսօր խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ արդյոք նախագիծն ընդհանրապես չի՞ բերվի օրակարգ:
Ի պատասխան՝ Սիսակ Գաբրիելյանը, ով ներկայացնում էր արտահերթ նիստի օրակարգը, ասաց. «Նախագիծն այս պահին շրջանառությունից ընդհանրապես հանված է, իսկ կգա, թե չի գա, ոչ ես, ոչ Դուք, ոչ որեւէ մեկը չի կարող սահմանափակել պատգամավորի սահմանադրական իրավունքը` ներկայացնելու օրենսդրական նախաձեռնություն: Հետեւաբար, ես չեմ կարող բացառել, որ այդ թվում ձեր խմբակցությունից որեւէ մեկը վաղը կառաջարկի դիմակների տուգանքը 150 հազար դարձնել»:
Սիսակ Գաբրիելյանը նշեց նաեւ, որ դիմակների տուգանքների չափի հետ կապված կան տարբեր քննարկումներ, եւ մի մասը օրինակ է բերում Վրաստանը, որը հարյուր հազարից էլ ավելի է, իսկ մի մասը նշում է, որ այդպիսի մեթոդների պետք չէ գնալ:
«Բայց մեր խմբակցությունը հայտարարել է, որ նպատակահարմար չի գտել այս փուլում դա բերելու, շրջանառությունից հանված է, բայց ես չեմ կարող բացառել որեւէ մեկի փոխարեն, որ նման նախագիծ կարող է բերվել»,-ասաց նա:
Մնում է հասկանալ՝ ովքեր են ներկայացնում «Իմ քայլը», կամ ինչպես է ստացվում, որ խմբակցությունում տվյալ պահին համարում են, որ տուգանքների չափը պետք է մեծացնել, բայց մեկ օր հետո «զադնի են դնում»։
Հիշեցնենք, որ նախագիծը շրջանառության մեջ էր դրվել ֆրակցիայի անունից։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ