Ո՞ր դեպքերում է կարելի կտորե դիմակներ կրել
Կտորե դիմակները ավելի վատ են պաշտպանում կորոնավիրուսով կամ ցանկացած այլ վիրուսով վակարվելուց, քան բժշկական դիմակները։ Այդ իսկ պատճառով ցանկալի է կրել բժշկական դիմակներ, իսկ կտորի դիմակներ կարելի է կրել միայն այն դեպքերում, երբ բժշկական դիմակները հասանելի չեն՝ հատկապես, ֆինանսական պատճառներով։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք արտահայտել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Բժշկական դիմակները շատ ավելի լավ են պաշտպանում վիրուսային հիվանդություններից, այդ թվում կորոնավիրուսից, քան կտորե դիմակները։ Եւ կտորե դիմակները պետք է փոխարինեն բժշկական դիմակներին միայն դրանց անհասանելիության, հատկապես ֆինանսական անհասանելիության ժամանակ», - ասել է նախարարը։
Նա հիշեցրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս վարակից զերծ մնալու համար պահպանել սոցիալական հեռավորություն, իսկ այն դեպքերում, երբ սոցիալական հեռավորությունը հնարավոր չէ ամբողջությամբ պահպանել, կրել դիմակներ։ Քրոնիկական հիվանդություններով եւ տարեց քաղաքացիներին ԱՀԿ-ն կոչ է արել կրել հատկապես բժշկական դիմակներ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի