Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը․ Aging CellԱՄՆ-ը խաղաղության համաձայնագրերի կնքումը համարում է համաշխարհային կայունության ամրապնդման գրավականՀայաստանի կալանավայրերը լի են դատավճիռ չունեցող մարդկանցով․ Ավետիք Չալաբյան Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆՊուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել, որում ուրվագծվում է երկրների համագործակցության առաջնահերթություններըԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարՔաղաքացին ցանկացել է նետվել Երևանի Հաղթանակ կամրջից Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ Հայաստանի Գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ Ռուսաստանի առաջատար համալսարանների ցուցահանդես և շնորհանդես «Հրանտ Թոխատյանի կինը լինելը կրկնակի պատասխանատվություն է». Լուիզա Ներսիսյան Կամ բոլորս միասին պայքարում ենք ինքնիշխան Հայաստան ունենալու համար, կամ մեր հայրենիքը ադրբեջանացվում է․ Էդմոն Մարուքյան«Մեր ձևով» շարժմանն է միացել արդեն 11,000-րդ կամավորը, ինչը խոսում է մարդկանց` հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր զգացման մասինԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեն Եվս մեկ տեսանյութ Վայոց Ձորի մարզ իրականացրած աշխատանքային այցից․ «Մեր ձևով»Հովիկ Աբրահամյանը կապ չունի 5330 հա հողատարածքի վարձակալության հետՄեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում վաղը տպագրվելու է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը․ Իվետա ՏոնոյանԱլբանիայում ձերբակալվել է արհեստական բանականությամբ գեներացված նախարարը ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակված լուրը, ըստ որի՝ Հասմիկ Ավագյանն ընդունել է Յուրի Սաքունցին, սպորտային քաղաքականության անտեղյակության դասական օրինակ է Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner Zeitung

Ցուլերն այսօր անախորժություններից զերծ չեն մնա․ հուլիսի 13-ի աստղագուշակը

Խոյ: Օրվա ընթացքում լուրջ խնդիրներ չեն ծագի, եթե ֆինանսական հարցերում հապճեպ որոշումներ չկայացնեք, իսկ գնումներ կատարելիս առավել խելամիտ լինեք: Ընտանիքում հարաբերությունները ներդաշնակ են, եթե անգամ որոշ հարցերի շուրջ համաձայնության չգաք, միևնույն է, տարաձայնություններ չեն ծագի: Համատեղ ծրագրերն իրականացնելու համար փորձեք համախմբել ուժերը և գործել միասնական: Առաջնորդի ձեր կարողությունները դրսևորելու ճիշտ ժամանակն է: Ձեր մոտեցումները կկիսեն և խորհուրդներին կհետևեն անգամ նրանք, ովքեր շատ ավելի փորձառու են: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են առողջական խնդիրներ, խնայեք ինքներդ ձեզ:

Ցուլ: Հնարավոր են մանր անախորժություններ, որոնք, սակայն, չարժե սրտին մոտ ընդունել: Լուրջ խնդիրների վտանգ չկա, իսկ չնչին դժվարությունները հեշտությամբ կհաղթահարեք: Օրվա առաջին կեսին մարդկանց ուշադրությունը գրավելու համար կարող եք գործի դնել ձեր արտաքին հմայքը: Այս ժամանակահատվածում խոստումնալից, ռոմանտիկ ծանոթությունները չեն բացառվում: Օրվա երկրորդ կեսին մտերիմների հանդեպ առավել հոգատար կլինեք, ինչը նրանց անչափ կուրախացնի: Ընկերների, հարազատների համար կարող եք որոշ նվերներ գնել, սիրելիներին անակնկալներ մատուցել:

Երկվորյակ: Ամեն բան հրաշալի կդասավորվի, անհանգստանալու առիթ չեք ունենա: Հեշտությամբ կիրագործեք բոլոր ծրագրերը, քանզի ընկերներն ամեն կերպ կաջակցեն ձեզ, ստեղծված խնդիրներին լուծումներ կգտնեն և առհասարակ իրենց հրաշալի կդրսևորեն: Բարեհաջող օր է նոր ծանոթություններ հաստատելու համար: Տուրք մի տվեք երևակայությանը, այն այսօր կարող է մռայլ մտքերի, վատատեսության պատճառ դառնալ: Ստեղծագործական գործունեութունը, սպորտը, պարերը, զվարճալի ուղևորությունները կօգնեն չընկճվել և լավատեսություն պահպանել:

Խեցգետին: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Անգամ պարզ թվացող խնդիրներին ամենայն լրջությամբ մոտեցեք: Ճիշտ կվարվեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր ամբողջ օրը կնվիրեն հանգստին: Զբոսանքները լավ կազդեն ինքնազգացողության վրա, տրամադրություն կբարձրացնեն: Սիրելիների հետ շփումներում առավել նրբանկատ եղեք, նրանք այսօր չափազանց զգայուն են և խոցելի: Ձեր մեկնաբանություններում հնարավորինս զուսպ եղեք: Երեխաների հետ կատակել չփորձեք, նրանք ձեզ ճիշտ չեն հասկանա և կվիրավորվեն: Հրաշալի օր է նոր գիտելիքներ ձեռք բերելու համար:

Առյուծ: Իրադարձություններով հագեցած, հետաքրքիր օր է սպասվում: Անգործության չեք մատնվի: Նոր գործեր կձեռնարկեք, անգամ ամենահամարձակ մտահղացումները հավանության կարժանանան: Օրվա ընթացքում շրջապատված կլինեք մարդկանցով, որոնց հետ հրաշալի հարաբերությունների մեջ եք: Հնարավոր են անսպասելի, սակայն շատ հաճելի առաջարկներ: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումը կուրախացնի, թեթև ֆլիրտը ձեզ մոտ հրաշալի կստացվի: Հին ընկերներից լավ լուրեր կստանաք, իսկ նրանց հետ հանդիպումը հաճելի զգացողություններ կպարգևի:

Կույս: Հնարավոր են որոշ անախորժություններ, սակայն ստիպված եք ընդունել, որ խնդիրների մեծ մասն ինքներդ եք ստեղծում: Խորամանկության դիմել չարժե, ցանկալի արդյունքի կարող եք հասնել միայն ձեր անկեղծության շնորհիվ: Հարմար օր է մանկության ընկերների հետ հանդիպելու, լավ ժամանակ անցկացնելու համար: Նշանի ներկայացուցիչների համար տնային գործերը ձանձրալի չեն թվա: Կզբաղվեք մաքրությամբ, որոշ փոփոխություններ կկատարեք: Կարող եք համեղ ուտեստներ պատրաստել, հյուրեր ընդունել:  

Կշեռք: Բավական է ինքնաքննադատությամբ զբաղվեք: Այսօր կարող եք մեղադրել ինքներդ ձեզ այն ամենի մեջ, ինչի հետ բոլորովին կապ չունեք: Փորձեք կենտրոնանալ թույլ տված սխալներն ուղղելու վրա: Այսօր դա անելու համար լավ հնարավորություն կունենաք: Հաճելի մարդկանց ընկերակցությամբ հրաշալի երեկո է սպասվում: Եթե հոգնածության պատճառով ստիպված լինեք հրաժարվել ակտիվ հանգստից կամ զվարճանքի վայրեր այցելելու առաջարկներից, միևնույն է, տանն էլ հրաշալի ժամանակ կանցկացնեք, հետաքրքիր զբաղմունքներ կգտնեք:

Կարիճ: Օրվա ընթացքում դրական լիցքերի պակաս չեք զգա: Հետաքրքիր մտահղացումներ կծնվեն, մտերիմները կօգնեն իրագործել դրանք: Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է, կարող եք նոր գործեր ձեռնարկել: Հրաշալի օր է սպորտային մարզումների համար: Հնարավոր են մի շարք հանդիպումներ, կտեսնեք մարդկանց, որոնց նախկինում այնքան էլ չեք համակրել, սակայն այժմ հնարավոր է՝ փոխեք ձեր կարծիքը: Հին խնդիրներն ու տարաձայնությունները կմոռացվեն, կարող եք նոր հարաբերություններ սկսել: Բոլոր հարցերում ապավինեք ներքին ձայնին, այն այսօր չի հիասթափեցնի:

Աղեղնավոր: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Կրած վնասները շատ ավելի զգալի կլինեն, քան օրվա եկամուտը: Վաղեմի հակառակորդներն իրենց մասին հիշեցնել կտան: Թեև նրանք ի վիճակի չեն վնասելու ձեզ, միևնույն է, զգոն և աչալուրջ եղեք: Հարազատների հետ հարաբերություններն այնքան էլ հեշտ չեն, որքան թվում են, և ոչ էլ այնքան ներդաշնակ, ինչպես կցանկանայիք: Սակայն համակերպվելու կարիք չկա, այսօր հնարավորություն կունենաք լուծել կուտակված բոլոր խնդիրները, պարզել ծագած թյուրիմացությունները:

Այծեղջյուր: Զինվեք համբերությամբ, այն այսօր ձեզ շատ պետք կգա: Հնարավոր են խնդիրներ գործնական հարաբերություններում: Այսօր ձեզ չի հաջողվի լեզու գտնել կանանց հետ, անգամ նրանց հետ, ում սովորաբար կես խոսքից հասկացել եք: Այսօր ծրագրած բոլոր հանդիպումներին պետք է նախապես պատրաստվել: Ռոմանտիկ ժամադրությունները ևս բացառություն չեն կազմում: Եթե ուզում եք այսօր լավ տպավորություն թողնել մարդկանց վրա, ապա հիշեք, որ անհրաժեշտ է անթերի տեսք ունենալ:

Ջրհոս: Օրը բարեհաջող ընթացք կունենա, եթե ձեզ ճիշտ դրսևորեք: Հաջողության հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել: Մի ծուլացեք և մի հետաձգեք գործերը, անգամ եթե այդպես վարվելու ցանկությունը մեծ է: Ձեր ունեցվածքի հանդեպ առավել ուշադիր եղեք: Այսօր որևէ թանկարժեք իր կորցնելու կամ խարդախության զոհ դառնալու վտանգը մեծ է: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Փոխարենը սիրային հարցերում ամեն բան հրաշալի է: Եթե տուրք տաք ձեր անսպառ երևակայությանը, ապա ժամադրություններն անմոռանալի կանցնեն:

Ավելին