ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարը հանձնարարել է պատրաստ լինել Տավուշի բնակավայրերից բնակչության տարհանմանը
Փրկարարները պետք է հասանելի լինեն յուրաքանչյուր բնակչի, անհրաժեշտության դեպքում օգնեն պարենի ձեռքբերման և այլ հարցերով՝ ելնելով բնակիչների անվտանգությունից
Հուլիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել է նաև Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Փիրումյանը: Նա ներկայացրել է սահմանում տիրող իրավիճակը և ձեռնարկվող առաջնահերթ միջոցառումները:
Ադրբեջանը 120 մմ ականանետներից կրակել է «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ Նախարար Ցոլակյանը հանձնարարել է բոլոր գործողությունները համաձայնեցնել տեղի զինված ուժերի ղեկավար կազմի հետ, առավելագույն ինտենսիվությամբ նախապատրաստվել, ըստ անհրաժեշտության, բնակչության պատսպարման աշխատանքներին:
«Անհրաժեշտ է հասանելի լինել յուրաքանչյուր բնակչին, կապի և հեռահաղորդացության միջոցներով աշխատել մեր քաղաքացիների հետ, նույնիսկ, եթե պետք է՝ օգնել պարենի ձեռքբերման և այլ հարցերով՝ ելնելով բնակիչների անվտանգությունից»,-ասել է նախարարը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև հուլիսի 13-ին Շիրակի մարզում տեղացած աննախադեպ ծավալի անձրևներին: Մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Գյոզալյանը հայտնել է, որ հնարավոր բոլոր միջոցներով իրականացվում են ջրահեռացման աշխատանքներ, տարհանվել են հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, բացվել են դիտահորեր, փրկվել տասնյակ տներ: Վիճակը կառավարելի է:
Նախարարը մտահոգիչ է համարել նաև 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում գրանցված ջրահեղձումների թիվը և հանձնարարել է խստացնել հսկողությունը Սևանի ափամերձ և այլ ջրային տարածքներում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...