Ի՞նչ փոխվեց ձեզ մոտ, որ սկսեցիք այսպես վերաբերվել ԱԺ-ին. Գորգիսյանը՝ Զեյնալյանին (տեսանյութ)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ դիմեց զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Նա հիշեցրեց՝ Զեյնալյանն ընդդիմադիր պատգամավորական գործունեության ընթացքում սկզբունքորեն հետևում էր և քննադատում կառավարությանը, երբ նրանք կարևոր որոշումներն ու նախագծերը հապճեպ բերում էին ԱԺ:
«Ունենք կառավարության կառուցվածքի պես կարևոր և լուրջ նախագիծ, որը համապատասխան հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց՝ պատճառաբանելով, որ ժամը 4-ին լինելու է խորհրդի նիստ, այն շատ կարճ տևեց: Ըստ էության՝ մեր խմբակցության ներկայացրած առաջարկները կետ առ կետ չքննարկվեցին, ինչպես հարկն է: Ինչպե՞ս այս ամենը կմեկնաբանեք, և ի՞նչ փոխվեց ձեզ մոտ, պարո՛ն Զեյնալյան, որ սկսեցիք այսպես վերաբերվել ԱԺ-ին»,- հարցրեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին