Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում

Ինչպիսի՞ն է այսօր «Կարգին սերիալ»-ի ամենաերիտասարդ մասնակիցն ու ինչո՞վ է նա զբաղվում

Արեգ Գալոյանին շատերը ճանաչեցին ու սիրեցին «Կարգին սերիալ» սիթքոմի թողարկումից հետո։ Բարի, հումորով ու հմայիչ տղան, ով սերիալում նկարահանվելու ընթացքում ընդամենը 9 տարեկան էր, 10 տարի անց Showbiz.am կայքի հետ զրույցում կիսվում է իր կյանքի մանրամասներով, նորություններով ու ապագա ծրագրերով։

«Այս տարի կոնսերվատորիա եմ ընդունվել անվճար, հույս ունեմ այսպես կշարունակվի»,- պատմում է Արեգն ու հավելում, որ լիովին փոխել է իր գործունեության բնույթը։

Դեռ մանկուց սերիալներում, հաղորդումներում ու գովազդներում նկարահանվող երիտասարդն այսօր իրեն նվիրել է բացառապես երաժշտությանը։

«Ես հիմա ընդհանրապես չեմ նկարահանվում սերիալներում, ֆիլմերում, հիմա ես սովորում եմ համալսարանում, դասական կոմպոզիտոր եմ։ Բայց ես նաև ֆիլմերում եմ ներգրավված, որովհետև գրում եմ նաև ֆիլմերի սաունդթրեքեր»,— նշում է Արեգը։

Արեգը պատմում է, թե ինչպես որոշեց գնալ հենց այդ ուղղությամբ․

«Իրականում, շատ երկար ժամանակ մտածում էի այդ ամենի շուրջ։ Դեռ մանկուց նակարահանվել եմ տարբեր նախագծերում, բայց որոշ ժամանակ անց ես հասկացա, որ ուրիշ բան եմ ուզում ու երկար մտածելուց հետո հասկացա, որ այդ ուրիշ բանը երաժշտությունն է։ Հասկացա, որ դա շատ եմ սիրում ու ինձ շատ է հետաքրքրում այդ մասնագիտությունը։ Այնպիսի մասնագիտություն է, որտեղ երբեք չես դադարում սովորել, անընդհատ նոր բաներ ես բացահայտում ու քո ձեռագիրն ես թողնում պատմության մեջ»։

Չնայած երիտասարդ տարիքին՝ Արեգն արդեն հաջողություններ է գրանցում երաժշտության ոլորտում։

«Ունեմ արդեն որոշակի փորձ, արտասահմանյան ֆիլմերում եմ աշխատում, շուտով երբ կարանտինն ավարտվի, հանդիսատեսի դատին կհանձնվի այն առաջին հայկական ֆիլմը, որի համար ես սաունդթրեք եմ գրել։ Հիմնականում աշխատում եմ արտասահմանյան ֆիլմերի համար»,- կիսվում է արտիստը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է նա ավելի շատ համագործակցում ոչ թե հայկական, այլ արտասահմանյան ֆիլմերի հետ, Արեգն ասում է․

«Որովհետև Հայաստանում այդքան շատ առաջարկներ չեն լինում։ Դա երևի պայմանավորված է  նրանով, որ արտասահմանում երաժշտությանը շատ լուրջ են վերաբերվում ու հասկանում են, որ ֆիլմի մեջ երաժշտությունը շատ կարևոր դեր ունի։

Իրականում, դա կապ ունի այն բանի հետ, որ այստեղ երաժշտությանն այդքան էլ լուրջ չեն նայում, սակայն ես քանի որ հայ եմ , իհարկե, ավելի ուրախ կլինեմ համագործակցել հայ ռեժիսորների հետ, ու գումարն այստեղ ընդհանրապես կապ չունի»։

Արեգը նաև խոստովանում է, որ եթե հիմա առաջարկեն սերիալում նկարահանվել, չի համաձայնվի զուտ ժամանակի սղության պատճառով։
«Բայց եթե մեկ էպիզոդի առաջարկ լինի, որետղ «Կարգին սերիալ»-ի բոլոր դերասաններով կմիանանք, կհամաձայնվեմ»,- հավելում է նա։

Արեգը կիսվում է, որ «Կարգին սերիալ»-ի անձնակազմի հետ շփումը շատ չի պահպանվել։

«Երբ ես այնտեղ աշխատում էի, փոքր էի ու հետաքրքրությունները չէին համընկնում, սակայն մանկության հայտնի ընկերների հետ դեռ կապը պահպանում եմ»,— կիսվում է նա։

Ավելին