«10 օրը մեկ թեստավորվում եմ». Անելյա Գուբրյանը՝ շատ մարդու հետ շփվելու և իր վախի մասին
Դերասանուհի Անելյա Գուբրյանն այսօր ինստագրամյան իր էջում կորոնավիրուսի ստուգման թեստ էր տեղադրել և հետևորդներին հայտնել, որ այն բացասական է: Tert.am Life-ը կապ հաստատեց դերասանուհու հետ` պարզելու, թե ինչու է նա որոշել թեստ հանձնել:
Անելյան ասաց, որ իր թեստավորվելու առաջին դեպքը չէ, պարբերաբար թեստավորվել է, որովհետև վախենում է ասիմպտոմ վարակակիր լինել:
«Շատ ընկերներ ու ծանոթներ ունեմ, ովքեր ասիմպտոմ են հիվանդացել, բայց վարակել են իրենց հարազատներին, շրջապատի մարդկանց: Քանի որ ես շփում եմ ունենում շատ մարդկանց հետ, 10 օրը մեկ թեստ եմ հանձնում»,- ասաց Անելյան, ով արտակարգ դրության առաջին շրջանում շատ խիստ կարանտին էր պահում և գրեթե ոչ ոքի հետ չէր շփվում:
Մարիամ Խաչատրյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի