Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Իրավունք

Ամբողջ պատասխանատվությունը պետք է կրեն ՀՀ կառավարությունն ու իշխող քաղաքական ուժը. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը օրերս 5-րդ ալիքի տաղավարում էր:

Իր հարցազրույցում Ղազինյանն անդրադարձել է վերջին շրջանում ՀՀ-ում կատարվող իրադարձություններին, կորոնավիրուսային քաղաքականությանը և մասնավորապես համավարակի դեմ պայքարը տապալելու առիթով հարուցված քրեական գործին:

Ղազինյանը մասնավորապես նշել է՝

Չկա կասկած, որ եղել է հանցագործություն. տեղեկատվության տրամադրման և թաքցնելու լուրջ փաստեր են եղել:

Փետրվար-մարտ ամիսներին կառավարության ղեկավարի և առողջապահության նախարարի կողմից նոր կորոնավիրուսի վերաբերյալ տրված տեղեկատվության գրեթե 80 տոկոսը կեղծ էր, չկար որևէ հիմնավորում, լաբորատոր որևէ արդյունք կամ որևէ ապացուցողական բազա: Նրանք նպատակ ունեին հասարակության զգոնությունը բթացնել և բավարարել իրենց խմբային շահերի բավարարումը։

Ասվածս հիմնավորված է փաստերով, որոնք տեղ են գտել մեր հաղորդման մեջ։ Մենք կատարել ենք նաև ժամանակագրական ստուգում և պարզել, թե ասենք, փետրվարի 27-ին ինչ է հորդորել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և նույն օրը Հայաստանի իշխանությունները ինչ տեղեկատվություն են փոխանցել մեր երկիր քաղաքացիներին՝ տրամագծորեն հակառակ տեղեկատվություն։

Հայաստանի իշխանություններն առաջնորդվել են խմբային շահով։ Քրեական օրենսգրքի 308 հոդվածը սահմանում է հանցագործության սուբյեկտիվ կողմը, այսինքն թե ինչն է մոտիվը եղել. ծառայողական շահն անձնական, խմբային, կլանային շահին ստորադասելը և խմբային շահերով առաջնորդվելը։ Այստեղ մենք գործ ունենք կուսակցական կլանային շահերի բավարարման հետ։ Սահմանադրական հանրաքվեի ընթացքում քվեարկության համար բավարար թվով «այո» ձայներով և հանրաքվեն իրենց ցանկալի արդյունքով ապահովելու համար։

Նույնիսկ այնպիսի զավեշտալի իրավիճակի հասանք, երբ նրանք մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու որոշման մեջ կեղծեցին ԱՀԿ-ի կողմից հայտարարած համաշխարհային համավարակի հայտարարման օրը՝ մարտի 11-ի փոխարեն կառավարության որոշման մեջ արձանագրելով մարտի 13-ը, քանի որ այդ ժամանակ իրենք դեռ քարոզարշավ էին անում։

Ես իրավիճակի պատասխանատվությունը կբաժանեի 2 մասի, առաջինը՝ առողջապահական համակարգ՝ մասնավորապես 1100 մահ, 40 000 վարակվածներ, իսկ Քրեական օրենսգրքի 278-րդ հոդվածով /մարդկանց կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն/՝ ՀՀ վարչապետ ու ՀՀ առողջապահության նախարար։
Տնտեսական հետևանքների վերացման մասով պատասխանատուն Տիգրան Ավինյանն է՝ որպես պարետ:

Ամբողջական պատասխանատվությունը պետք է կրեն ՀՀ կառավարությունն ու իշխող քաղաքական ուժը։ Սուբյեկտների մասով, թե ովքեր են պատասխանատու ու մեղքի ինչ ծավալ ունեն յուրաքանչյուրը՝ արդեն կպարզի քրեական գործը։

Չի կարող մահվան դեպքը չհետաքննվել։ Հայաստանի Հանրապետությունն իր Սահմանադրությամբ և միջազգային բազմաթիվ պայմանագրերով երաշխավորում է մարդու կյանքի իրավունքը, այսօր խախտված է 1100 մարդու կյանքի իրավունք։

Ես՝ որպես իրավաբան կարող եմ հայտարարել, որ Հայաստանում նոր կորոնավիրուսից մարդ չի մահացել, որովհետև ես չունեմ որևէ հավաստող փաստաթուղթ, որտեղ գրված է, որ մարդը մահացել է նոր կորոնավիրուսից։ Մեր օրենսդրությամբ դա հավաստում է միայն դատական բժշկի եզրակացությունը: