Իտալական հեղինակավոր «Իլ Պիկոլո» շաբաթաթերթը անդրադարձել է աշխարհի քառակի չեմպիոն Ջորջիո Պետրոսյանի Հայաստան կատարած այցին
Իտալական հեղինակավոր «Իլ Պիկոլո» շաբաթաթերթը անդրադարձել է K1-ի ռինգերում տարբեր վարկածներով աշխարհի քառակի չեմպիոն Ջորջիո Պետրոսյանի Հայաստան կատարած այցին: Իտալական շաբաթաթերթը գրել է, որ աշխարհահռչակ հայ մարզիկը ավելի քան 21 տարի երազել է հայրենիք այցելելու մասին, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում և ահա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից պաշտոնական հրավեր ստանալուց հետո նա վերջապես այցելել է իր պատմական հայրենիք: Թերթը գրել է, որ Ջորջիոն Հայաստանում որպես պատվավոր հյուր մասնակցել է «Մուլտի Ֆայթ» ակումբի նոր մարզադահլիճի բացման արարողությանը և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կտրել է կարմիր ժապավենը: Թերթում հրապարակված է նաև Ջորջիո Պետրոսյանի «Նոյ» կոնյակի-գինու գործարանում արված լուսանկարը: «Իլ Պիկոլո» շաբաթաթրթում նաև գրված է, որ Ջորջիո Պետրոսյանն ու «Մուլտի Ֆայթ» ակումբը քննարկում են հետագայում համագործակցելու տարբերակները:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար