Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Վիդեո

Խիստ անհարմար հարցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին. Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Խիստ անհարմար հարցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Անհամբեր սպասում ենք պատասխանին, ավելի շուտ պատասխանելուց հրաժարվելուն... 

Հարգելի պարոն Թորոսյան,

2020թ․ մարտի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։

Որոշման մեջ մասնավորապես նշված էր, որ ստեղծված իրավիճակում առաջնային է ՀՀ առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։

Ուսումնասիրելով, ՀՀ ԱՆ պաշտոնական և Ձեր Facebook-յան էջերը, ինչպես նաև տվյալ օրվա ԶԼՄ-ների հրապարակումները, մեզ չհաջողվեց գտնել որևէ հորդոր, կամ նախազգուշացում՝ կապված ստեղծված իրավիճակում զանգվածային միջոցառումներից զերծ մնալու և կանխարգելիչ բոլոր միջոցառումները ձեռնարկելու հետ։
Հետևաբար, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․

1․ Հաստատեք կամ հերքեք, Ձեր կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ներկայացված՝ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով Մարտի 1-ի երթը չեղարկելու մասին հորդորի փաստը;

2․ Այդպիսի հորդորի առկայության դեպքում խնդրում եմ հայտնել տրամադրման ձևը․ գրավոր կամ բանավոր, գաղտնի կամ հրապարակային լինելու մասով։

3․ Ի՞նչ բնույթի, ծավալի և խորության կանխարգելիչ միջոցառումների մասին եք հորդորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

4․ Ինչո՞վ էր պայմանավորված մարդկանց կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը հասարակությունից գաղտնի պահելու և միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ներկայացնելու փաստը։

5․ Չե՞ք կարծում արդյոք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ուղղված հորդորի հրապարակային լինելու պարագայում ՀՀ քաղաքացիները ձեռնպահ կմնային ընտանեկան բնույթի զանվածային միջոցառումներ կազմակերպելուց, ինչի արդյունքում հնարավոր կլիներ կանխել Նոր կորոնավիրուսային վարակի անկառավարելի տարածումը և փրկել շուրջ 1150 մարդու կյանք։

Հարգանքով

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ՝

Ա․Ղազինյան