Արտակարգ դեպք Հայաստանում. քաղաքացիները շրջափակել են պետական շենքը (լուսանկար)
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին Վարդենիսի դատարանի շենքը շրջափակված է: Վարդենիս քաղաքի մի խումբ բնակիչներ դատարանում կայացած հերթական դատական նիստից հետո բարկացած ծայրահեղ այդ քայլին են դիմել, քանի որ 2016 թվականին տեղի ունեցած սպանության փորձի գործով միակ կալանավորված Վահագն Մանուկյանին դատարանը հրաժարվում է գրավի դիմաց կամ որեւէ այլ եղանակով ազատ արձակել: Բանն այն է, որ Վահագն Մանուկյանը մեղադրվում է Սոթքի ոսկու հանքի հսկիչների վրա կրակելու համար, իսկ վերջիններս 2016-ից հետո հեռացել են Հայաստանից, չեն մասնակցում դատական նիստերին ( թեև գործով դատակոչված են որպես տուժողներ):
Եվ ստացվում է՝ գործով տուժողները երկրում չեն, չեն հետաքրքրվում իրենց առնչվող դատական գործով, սակայն գործով միակ մեղադրյալը շարունակում է մնալ կալանքի տակ, իսկ դատական գործն էլ մտել է փակուղի: Դեռ հայտնի չէ, թե քանի տարի կարող է տևել այս գործի քննությունը: Հենց սրա համար էլ վարդենիսցիները շրջափակել են դատարանի շենքը, որպեսզի դատական և քաղաքական ղեկավարության ուշադրությունը գրավել:





















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...