Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

Newmag-ը կհրատարակի ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի՝ Հրանտ Դինքի կյանքի մասին պատմող «Ակոս» վեպի հայերեն թարգմանությունը

2020 թվականի սեպտեմբերի 15-ին լրանում է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան 66-ամյակը․ ի նշանավորումն Դինքի հոբելյանի՝ Newmag-ը կհրատարակի հայտնի լրագրող Վալերի Մանտոյի՝ Դինքի կյանքի մասին պատմող «Ակոս» վեպի հայերեն թարգմանությունը։ Վեպի թարգմանությունն ու հրատարակումն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ:

Ֆրանսիական «Charile Hebdo» երգիծական ամսագրի նախկին աշխատակից, լրագրող և սյունակագիր 35-ամյա Վալերի Մանտոյի Le Sillon գրքի հիմքում պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի կյանքն է։

Կենսագրական պատմության և հուշագրության տարրեր պարունակող վեպը 2018 թվականին արժանացել է ֆրանսիական ամենաբարձր գրական մրցանակներից մեկին՝ «Ռենոդո» մրցանակին:

«Երբ առաջին անգամ կարդացի Վալերի Մանտոյի «Ակոս» գիրքը, այնքան տպավորված էի, որ որոշեցի՝ այն կլինի 2018 թվականի օգոստոսին և սեպտեմբերին մեր անկախ հրատարակչության՝ Le Tripode-ի կողմից տպագրվող միակ գիրքը: Մի քանի ամիս անց գիրքն արժանացավ Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկին՝ «Ռենոդո»-ին»,- գրքի մասին ասել է Le Tripode հրատարակչության տնօրեն Ֆրեդերիկ Մարտինը։

Նրա խոսքով՝ «գիրքը կարելի է բնորոշել և՛ որպես ֆեմինիստական տեքստ, և՛ Արևելքի և Արևմուտքի միջև լարվածության էսսեիստական մտորում», իսկ գրքի հաջողության գրավականը, ի թիվս այլ հատկանիշների, «սիրային պատմության միաձուլումն է ժողովրդավարությունը պոպուլիզմից պաշտպանելու ձգտմանը՝ արտասովոր մարդու ՝ Հրանտ Դինքի կերպարի միջոցով»։

Գիրքը հայերեն է թարգմանում Սամվել Գասպարյանը։ Թարգմանչի խոսքով՝ այն պատմում է ոչ միայն Հրանտ Դինքի, այլև ընդհանուր առմամբ Թուրքիայի՝ այդ երկրի քաղաքների և խնդիրների մասին։

«Կարծում եմ՝ գործ ունենք շատ հետաքրքիր գրողի հետ՝ ինչպես լեզվի, այնպես էլ մոտեցման տեսանկյունից։ Շատ գեղեցիկ, բառապաշարով հարուստ գիրք է։ Սա սովորական գիրք չէ, իսկապես արտառոց վեպ է՝ բնօրինակ կառուցվածքով և ներքին դինամիկայով»,- նշել է թարգմանիչը։

Գրքի թարգմանության առնչությամբ Ֆրանսիայի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է․ «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը պատիվ ունի աջակցել «Newmag» հրատարակչության կողմից «Ակոս» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակմանը։ Գիրքը կթողարկվի 2021 թվականի հունվարին՝ ի նշանավորումն Հրանտ Դինքի սպանության տարելիցի»։

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: 

 

Le sillon - Valérie Manteau - 9782370551672 - Espace Culturel E.Leclerc