Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան

Ինչ կարող է պատմել համբույրը ձեր հարաբերությունների մասին (լուսանկարներ)

Երբ մարդիկ համբուրվում են, դա խոսում է այն մասին, որ զգացմունքների արտահայտման արգելքներ այլևս չկան: Դա նշանակում է, որ այդ մարդկանց միջև վստահություն է ձևավորվել:

Կարելի է պատկերացում կազմել հարաբերությունների մասին՝ դատելով համբույրի տեսակից:

Նուրբ համբույր  

Սովորաբար զույգերը համբուրվում են կիսաբաց շուրթերով: Դա նշանակում է, որ նրանք գաղտնիք ունեն, որին կվերադառնան բառացիորեն նույն գիշերը:

Արագ համբույր

Այն կարող է անսպասելի լինել, կարող է ուղեկցվել այտերի հպմամբ: Դա խոսում է այն մասին, որ զույգերը դեռևս չեն սովորել համակերպվել միմյանց: Հարաբերությունները համեմատաբար նոր են, սակայն վստահություն կա: Այդպես հաճախ աղջիկներն են համբուրվում:

Փակ բերանով համբույր 

Այն կարող է տևական լինել, սակայն շուրթերը՝ պինդ փակ: Դա նշանակում է, որ զույգերը միմյանցից հոգնել են, և նրանց հարաբերությունները ձևական բնույթ է կրում:

Ֆրանսիական համբույր

Սեքսուալ ցանկության նշան է, որն առաջանում է զույգերի միջև, երբ նրանք գտնվում են անկողնու մեջ: Այնպես որ՝ եթե տեսնում եք լեզուների «պայքար», ապա կարող եք վստահ լինել, որ ձեր առջև կրքոտ սիրավեպ է:

Անփույթ համբույր

Կարող է փոքր ինչ վայրի թվալ, սակայն այս համբույրը նշանակում է, որ առաջին կիրքը բավարարված է, իսկ զույգերը զբաղված են միմյանց ուսումնասիրելով: Որոշ մարդկանց նման ճնշումը կարող է դուր չգալ:

Դասական համբույր

Լեզուն սովորաբար չի մասնակցում, զույգերը համբուրվում են շուրթերով և այդպիսով սեր ու ջերմություն ցուցաբերում: Նրանց մոտ ամեն ինչ լավ է, նրանց դուր է գալիս միասին լինելը:

Համբույր այտին

Նման համբույրը ընկերական բնույթ ունի, նրանց միջև անկեղծ ընկերություն կա:

Կծող համբույր

Եթե տեսնում եք, թե ինչպես է աղջիկը կամ տղան կծում մյուսի ստորին շուրթը, ապա դա նշանակում է, որ նրանց միջև բավականին կրքոտ հարաբերություններ են և մշտական սեռական մտերմություն:

Սպայդերմենի համբույր

Նման համբույրը բնորոշ է ինքնաբուխ հարաբերություններին: Իրականում դա խաղ է, որը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ միմյանց զգացմունքները:

Հրեշտակի համբույր

Համբույր այտին կամ աչքերին հանգստացնում է և սփոփում: Վստահելի հարաբերություններ, սակայն ոչ ավել:

Համբույր ականջին

Ռոմանտիկ համբույր է, որը, կարծես, ակնարկ լինի. ականջը շատ զգայուն մաս է, և որոշ կանանց այն չափազանց դուր է գալիս:

Թիթեռի համբույր

Բերանը չի մասնակցում, սովորաբար զույգերը մոտենում են միմյանց, հպվում թարթիչներով, ապա շարժում դրանք: 

Ավելին