Հանրակրթության վարչության պետի ժ/պ-ի ակնհայտ արհամարհական վերաբերմունքը տնօրենների նկատմամբ (տեսանյութ)
Այսօր հանդիպում է տեղի ունեցել Երևանի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանի և դպրոցների տնօրենների միջև: Սակայն, վերջիններիս 1,5-2 ժամ սպասեցնելուց հետո հանրակրթության վարչության պետի ժ/պ-ն ժամանել է և ընդամենը 5 րոպե իրեն ներկայացնելուց հետո հեռացել դահլիճից։ Կարեն Սարգսյանն անգամ չի ներկայացրել ծրագիրն ու մեթոդաբանությունը, որով պատրաստվում է աշխատել նրանց հետ։ Այս հանգամանքը մանկավարժները որակել են որպես ակնհայտ արհամարհական վերաբերմունք հանրակրթության վարչության պետի նոր ժ/պ-ի կողմից:
Բնական է, որ երևույթը պետք է առաջացներ վաստակաշատ մանկավարժների մեծամասնության դժգոհությունն ու զայրույթը և կասկածի տակ դներ նորանշանակ պետի հետ համագործակցության հեռանկարը: Չի բացառվում նաև այն, որ մանկավարժները հանրակրթության վարչության պետի ժ/պ-ի աննրբանկատ վերաբերմունքով պայմանավորված դիմեն որոշակի քայլերի:
Տեսանյութում դահլիճում նստած տնօրեններն են, որոնք ժամերով ստիպված են եղել սպասել իրենց նոր ղեկավարի հետ հանդիպմանը։
Ինչպես հայտնի է՝ հանրակրթության վարչությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատություններում պետական կրթական քաղաքականության իրականացումը՝ դպրոցական և նախադպրոցական բաժինների գործունեությամբ: Նորանշանակ ժ/պ-ի տվյալներից պարզ է դառնում, որ նա որևէ կապ չի ունեցել այդ ոլորտների հետ։ Կարեն Սարգսյանը սոցիալական կառավարման մասնագետ է, Ֆեյսբուքում բիզնես վարելու «դասեր է տալիս»։ Նրա նշանակումը երեկ ողջունել են փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...