Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք պետք է դառնանք պետական հետաքրքրություններով առաջնորդվող ժողովուրդՄեր խնդիրը Հայաստանի և Սփյուռքի միջև ամուր կամուրջներ կառուցելն է․ Մենուա Սողոմոնյան Հայ թոշակառուն չպետք է ապրի աղքատ, երբ հարևան երկրներում արժանապատիվ ծերություն կա․Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» միավորումը խորապես վշտացած է հայտնի բժիշկ և հասարակական գործիչ Արտավազդ Սահակյանի անժամանակ մահովՎայոց Ձորում «Մեր ձևով» ժողովրդական շարժումը ջերմ ընդունելության է արժանացելՔՊ-ում դեռ որոշում են՝ ինչպես կազմել ընտրացուցակըԱլիևը նոր պահանջներ է դնում, իսկ Փաշինյանը ձկան պես լուռ էՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետԵվս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ փորձ է կատարվում խեղաթյուրել իրական տեղեկությունները. ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեԵրևանում տեղի է ունեցել «ԵԱՏՄ. ինտեգրացիա և հնարավորություններ» կրթական մարաթոնը Կենսաթոշակային համակարգը պետք է համապատասխանեցվի սպառողական զամբյուղին և գնաճին․ Ցոլակ ԱկոպյանՏավրիչեսկի Պալատում ելույթ ունենալը մեծ պատիվ է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Բրիտանական ազդեցությունը աճում է Հարավային Կովկասում Tesla-ի արևային վահանակներ. Ընկերությունը վերադառնում է բիզնեսին և ԱՄՆ-ում թողարկում է նոր մոդել Կճոյան-Փաշինյան եղբայրություն, Եկեղեցին ԿԳԲ-ական մեղադրանքների լույսի ներքո Այն մասին, թե ինչպես կեղծ «ժողովրդավարության բաստիոնը» Եվրոպայի լրիվ իրական հակառեկորդ է սահմանել. Ավետիք ՉալաբյանԱյս անձնավորության համար մարդիկ կարծես պարզապես վիճակագրական ցուցանիշ են․ Հրայր Կամենդատյան Խոստացան ինքնիշխանություն, բերեցին ավելի մեծ կախվածություն և վտանգներՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը՝ քաղաքական ճնշման և գույքի բռնազավթման վտանգավոր նախադեպ
Քաղաքականություն

Իշխանության նկատմամբ սուր քննադատությունն ընդունելի չէ Նիկոլ Փաշինյանի ու «Իմ քայլը»-ի համար․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)

Փաշինյան-Ծառուկյան քաղաքական փոխհրաձգության հերթական արարի ականատեսն եղանք այսօր: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում նշել է Գասպարյանը՝ անդրադառնալով իշխող ուժի և ԲՀԿ-ի միջև առկա բանավեճին։

Ըստ նրա՝ այս շիլաշփոթը նորից սկսվեց, երբ ԲՀԿ ղեկավարը մի քանի օր առաջ Տավուշում քաղաքական նոր հայտարարություն արեց ու ձախողակ համարեց կառավարությանը․ «Մի պահ թվում էր, որ կրքերը հանդարտվել են և կողմերի հռետորաբանությունը վերադարձել է սովորական քաղաքական առօրյա: Բայց արի ու տես, որ իշխանության նկատմամբ սուր քննադատությունն ընդունելի չէ Նիկոլ Փաշինյանի ու «Իմ քայլը»-ի համար»։

Գասպարյանի դիտարկմամբ՝ հարց է առաջանում, մոտ՝ 2-3 տարի առաջ Փաշինյանը չգիտե՞ր իր արած հայտարարության մասին․ «ԲՀԿ-ի քվեն խնդրելու և կոալիցիա կազմելու ժամանակ տեղյակ չէ՞ր»։

«Նման վարքագծով դուք մսխում եք հանրային առողջ ընկալման ռեսուրսը: Ասում եմ առողջ, որովհետև ձեզ ֆետիշացնող, սրբադասող, տեղի-անտեղի արդարացնող զանգվածի կողքին, մեր երկրում ապրում է բանական մարդկանց մի հատված, որ մտավոր կարողություններից չի կաղում և իրավունք ունի վիճարկել ձեր քայլն ու խոսքը»,- ասել է նա և խոսել կառավարության գործունեության մասին։

Ի՞նչ ակնկալել մի նախարարից, որի ծառայողական տարեգրությունում հիշվելու է, որ 1200 մահ է գրանցվել, որը հազարավոր կորոնահիվանդների թողեց Աստծո հույսին, որպեսզի տանը՝ ինքնաբուժությամբ զբաղվեն։ Այդ նույն տարեգրությունը հիշելու է, որ նախարար Արսեն Թորոսյանը՝ Նոր Հայաստանի անվիճելի ու անսխալական առողջապահության նախարարը՝ օրը ցերեկով կանգնեց ու հայտարարեց՝ դատարանն ո՞ւմ շունն է, որի հրամանը կատարեմ… հիշելու է, որ այդ հայտարարությամբ ոչ թե տղայական պահեց իրեն, այլ որ անպատվեց մեր պետությունն ու անձամբ իր ղեկավարին, իրեն պաշտոն վստահած վարչապետին:

Մեկդ ասում է՝ հեղափոխության առաջնորդներից եմ եղել, մյուսդ ասում՝ ոչ մի պարագայում հրաժարական չեմ տան, երրորդը՝ կառավարական ամառանոցում կռիվ-կոտորոց է սարքում՝ իր առաջնորդի՝ վարչապետի ներկայությամբ»,- նշել է նա և զարմանալի համարել այն հանգամանքը, որ իրենց ոլորտները տապալած այս նախարարներով՝ վարչապետը աջուձախ սպառնում է, առանց պետական գործչին վայել զուսպ բառամթերքի, առանց առաջնորդին վայել հռետորաբանության․ «Ամեն գնով պահում է այս նախարարների, անունն էլ դնում՝ թե բա մենք հաստատակամ ենք ու առաջ ենք անցնելու բարեփոխումների հարցում: Եթե ձեր ձախողակ նախարարները ֆանտաստիկ ցուցանիշեր գրանցեին, ոչ ոք լեզուն չէր երկարի։ Բայց լինել ձախողակ, հետն էլ գոռոզամիտ, ձեռքի հետ էլ՝ վարչապետին մեսիջ հղել, որ մենք չենք հրաժարվելու պաշտոնից, որ խղճի խայթ չունենք, որ 10 հազար մարդ էլ փողոց դուրս գա, մեկ է՝ մնալու ենք. սա ինչ է, եթե ոչ անարգանք թիմի, նրա ղեկավարի ու իրենց այդ աթոռին հասցրած հանրության հանդեպ»։

Ամբողջական թողարկումը.