Շատ արագ կարող է ամեն ինչ փոխվել․ Հայաստանում կա էլիտա, որը կարող է փոխարինել այս իշխանություններին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել քաղաքագետների հետ, քննարկման թեման է եղել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը: Հանդիպման ընթացքում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշեց, որ այսօրվա իշող վերնախավը, էլիտան դրսում ընկալվում է միջազգային հիմնադրամների կողմից ներկայացված իշխանություն, ներսում ընկալվում է մի խայտաբղետ խմբավորում, որտեղ կան և՛ միջազգային հիմնադրամների կողմից մարդիկ, և՛ ոչ, իրարից անկախ ինչ-որ անորոշ մարդիկ:
«Կա անորոշ մի պատկերացում, թե այս իշխող վերնախավն իրենից ինչ է ներկայացնում: Մյուս կողմից տեսնում եմ, որ այդ հիմնադրամների կողմից ներկայացված մարդիկ ունեն հստակ պատկերացումներ, հստակ ուղենիշներ, հստակ ուղղորդվում են դրսից, ունեն իրենց սոցիալական, տնտեսական քաղաքական պատկերացումները և հետևողական փորձում են իրենց ծրագրերն իրականացնել»,- ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ համաձայն է, Ռոբերտ Քոչարյանի հետ, որ միայն ժամանակակից պետության դեպքում է հնարավոր լուծել մեր ազգային խնդիրները, անվտանգությունը և բոլոր ձևակերպումները՝ դիվանագիտական, քաղաքական, և արտաքին քաղաքական ոլորտներում շաղկապված են այդ ուժեղ պետության հետ, այս իշխող վերնախավը սա գիտակցո՞ւմ է:
ՀՀ երկրորդ նախագահն էլ նշեց, որ չգիտի՝ գիտակցում են, թե ոչ. «Ես կարող եմ միայն դատել իրենց քայլերով, քայլերից չի երևում, որ որևէ մարդ այդ տեսանկյունից այս խնդիրը գիտակցում է»:
Երվանդ Բոզոյանն էլ հետաքրքրվեց, թե կա՞ արդյոք այլընտրանքային վերնախավ, որը գիտակցում է այդ վտանգները և կոնսոլիդացված պետք է աշխատի, ինչպես աշխատում են այդ հիմնադրամների կողմից ներկայացված մարդիկ:
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իր տպավորությամբ իշխանությունների նպատակը մեկն է՝ երկրի քայքայում: «Չեմ կարծում, որ կա երկիր, որտեղ գոյություն չունենա էլիտա, որն ունակ է երկիր կառուցել, այլ հարց է՝ տվյալ էլիտայի հեղինակությունը, վարկանիշը, հնարավորություններն իշխանության գալու ինչպիսին են այս պահին: Իհարկե, կան այդպիսի մարդիկ և ինչ-որ մի պահ, երբ վտանգը սրվում է, մարդիկ սկսում են բնազդով զգալ, որ ինչ-որ բան այն չէ, և շատ արագ կարող է ամեն ինչ փոխվել՝ և՛ մարդկանց վերաբերմունքը, և որոշակի էներգիա ակրող է ձևավորվել, որն, անպայման, կբերի փոփոխությունների»,- նշեց նա:
Ըստ Քոչարյանի՝ այն ազգերը, որոնք այդ հավաքական միտքը չեն կարողանում օգտագործել և որտեղ ժողովրդի՝ վտանգը զգալու բնազդը չի աշխատում, այդպիսի երկրները կործանվում են ուղղակի:
«Ես հուսով եմ, որ Հայաստանն այդպիսին չէ, մենք բավական լուրջ ճանապարհ ենք անցել. անցել ենք պատերազմներով, ճգնաժամերով և բոլոր այդ շատ բարդ իրավիճակներում կոլեկտիվ բնազդը Հայաստանում գործեց, ես հույս ունեմ, որ չի բթացել այդ բնազդը: Ոչ միայն հույս պետք է ունենանք, իհարկե, այլ նաև պայքարենք ամեն մեկը իր հնարավորությունների սահմանում»,- հայտարարեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...