6 մլն դոլար. Sotheby’s-ն աճուրդի կհանի փողոցային նկարիչ Բենքսի կտավը (լուսանկարներ)
Միջազգային խոշորագույն Sotheby’s աճուրդի տունը ավելի քան 6 մլն դոլարով աճուրդի կհանի Մեծ Բրիտանիայից Բենքսի կեղծանունով փողոցային նկարչի Show Me The Monet («Ցույց տուր ինձ Մոնեին») կտավը, գրում է The Guardian-ը։
Նշվում է, որ վաճառվելու դեպքում կտավը կդառնա արտիստի ամենաթանկ արվեստի գործը։
Բենքսին կտավը ստեղծել է 2005 թվականին՝ ոգեշնչվելով ֆրանսիացի գեղանկարիչ Կլոդ Մոնեի Bridge over the pond with water lilies հայտնի աշխատանքով: Իր աշխատանքում Բենքսին Մոնեի նկարի վրա ավելացրել է գնումների սայլակներ և այլ առարկաներ։
Աշխատանքը բրիտանական Sotheby's-ի պատկերասրահներում կցուցադրվի մինչև սեպտեմբերի 19-ը: Այնուհետև կտավը ցուցադրության նպատակով կուղևորվի Նյու Յորք և Հոնկոնգ, ապա կվերադառնա Լոնդոն և աճուրդի կհանվի ավելի քան 6 մլն դոլարով։
![]()





















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի