Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

«Գլոբալ Կրեդիտ»-ի դեմ դիմումը՝ ՀՀ Կենտրոնական բանկում

Օբյեկտիվ պատճառներով մեր քաղաքացիները հաճախ են գործ ունենում վարկային կազմակերպությունների հետ, երբ օգտվում են գնումներ կատարելու ապառիկ եղանակից: Բայց փորձը ցույց է տվել, որ երբեմն այն խնդիրներ լուծելու փոխարեն հենց խնդիրներ է ստեղծում:

 

Այսպիսի մի իրավիճակում խնդրի առջև է կանգնել փաստաբան Վահե Հովսեփյանը, ով 2020 թվականի փետրվար ամսին «Արփի Սոլար» ընկերությունից ապառիկ եղանակով գնել է արևային ջրատաքացուցիչ, իսկ գործարքի վարկավորումն իրականացրել է «ԳլոբալԿրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը:

 

Մեզ հետ զրույցում Վահե Հովսեփյանն ասաց, որ «Արփի Սոլար» ընկերությունից գնած արևային ջրատաքացուցիչը վարկավորվել է «ԳլոբալԿրեդիտ»-ի կողմից 420 հազար դրամի չափով: Ինչպես նշեց քաղաքացին, պայմանագրի համաձայն`վարկը տրամադրվել է տարեկան 11 % տոկոսադրույքով, իսկ փաստացի տոկոսադրույքը կազմել է 11,57 %, ինչպես նաև նույն պայմանագրի համաձայն`«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության վերաֆինանսավորմամբ`Հովսեփյանն օգտվում է դրամաշնորհի հնարավորությունից, ըստ որի` մայր գումարից 63 հազար դրամը դեպք է մարվի դրամաշնորհի հաշվին:

 

Սակայն, Հովսեփյանի փոխանցմամբ, դեպքերի հետագա ընթացքը ցույց է տվել, որ դրամաշնորհի գումարը, որը պայմանագրի համաձայն պետք է մարվեր 2020 թվականի հունիսի 15-ին մինչ օրս չի մարվել, ու դա արտացոլվել է թե՛ ընկերության ուղարկած քաղվածքներում, թե՛ նաև իր բջջային հեռախոսահամարին ուղարկված SMS հաղորդագրություններում, ինչպես նաև մինչ օրս անհայտ է, թե դրամաշնորհի հաշվին մարման ենթական 63 հազար ՀՀ դրամից որքանն է մարվել, կամ ընդհանրապես որևէ մարում տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ։

 

Հետագայում Վ. Հովսեփյանը ևս մեկ ուշագրավ փաստ է արձանագրել. բազմիցս զանգահարելով «Գլոբալ Կրեդիտ»՝ պարզելու համար, թե արդյոք մարվել է դրամաշնորհը, թե ոչ, ամեն անգամ ստացել է «Դեռ չի մարվել» պատասխանը, և ամեն անգամ ընկերությունից հավաստիացրել են, որ այն կմարվի առաջիկա 2 շաբաթների ընթացքում, սակայն այդպես էլ մարումը չի կատարվել։

 

Իսկ սեպտեմբերի 11-ին «Գլոբալ Կրեդիտ» կազմակերպության կողմից նա ստացել է լատինատառ SMS հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ՝ «Հարգելի՛ հաճախորդ, տեղեկացնում ենք, որ Ձեր վարկի դրամաշնորհի փոխարեն Ձեր վարկի տոկոսը 11%-ից կիջնի 8,5 %»: Այս կետի վերաբերյալ Հովսեփյանը նշեց, որ փաստացի «Ազգային Հիփոթեքային Ընկերություն»-ը չի կատարել դրամաշնորհը ֆինանսավորելու պարտականությունը, իսկ «Գլոբալ Կրեդիտ»-ը միակողմանիորեն փոխում կամ արդեն փոխել է պայմանագրի պայմանները։ Փաստացի, «Գլոբալ Կրեդիտ»-ը խախտել է թե՛ՀՀ օրենսդրությունը, թե՛ կնքված պայմանագիրը:

 

Բացի այս, քաղաքացին նշեց, որ ինքն իրավունք ուներ կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարել, բազմիցս ցանկացել է կատարել մայր գումարի վճարումներ, որի պարագայում նվազելու էր նաև իր կողմից վճարման ենթակա ամսական տոկոսադրույքը, սակայն այդ ընկերության աշխատակիցները հորդորել են մայր գումարից ավելի վճարումներ կատարել պայմանագրով սահմանված դրամաշնորհի գումարը մարելուց հետո միայն, ինչը ևս օրենքի խախտում է։

 

Վահե Հովսեփյանն արդեն իսկ այս խնդրով ՀՀ Կենտրոնական բանկ դիմում է ներկայացրել, որպեսզի ԿԲ-ն վարույթ հարուցի «Գլոբալ Կրեդիտ»-ի նկատմամբ, կիրառի պատժամիջոց, քանի որ ընկերության կողմից ուղարկված SMS-ները, էլեկտրոնային փոստով ուղարկված քաղվածքները փաստացի  չեն պարունակել իրական տեղեկատվություն վճարված գումարի, առկա պարտավորությունների մարման մասին, իսկ այս հանգամանքը հիմք է տվել մտածելու, որ «Գլոբալ Կրեդիտը» հաշվետվություններում ներկայացրել է կեղծ տվյալներ, որոնք կարող ենք բացահայտվել ԿԲ-ի կողմից իրականացվելիք ստուգման արդյունքում։

 

Հովսեփյանը Կենտրոնական բանկից խնդրել է «Գլոբալ Կրեդիտ»-ի նկատմամբ կիրառել«տուգանք», «վարկային կազմակերպության ղեկավարի որակավորման վկայականից զրկում»,«լիցենզիայի՝ ուժը կորցրած ճանաչում» պատժամիջոցներից մեկը, իսկ օրենսդրական խախտումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել օրենսդրությունից բխող անհրաժեշտ բոլոր միջոցառումները:

 

Վահե Հովսեփյանը նաև մեզ է փոխանցել փաստաթղթեր, հաղորդագրություններ, որոնք պարունակում են իր պնդումները հավաստող տվյալներ։