«Փաստ». Դատարանը բավարարել է Արթուր Ղազինյանի բողոքը․ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի
«Սեպտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը բավարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի՝ Հատուկ քննչական ծառայության դեմ բերված բողոքը։
Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու առիթով, որի հիմքն այն էր, որ ՀՀ կառավարության կողմից մարտի 16-ի որոշման մեջ պանդեմիայի օրը մարտի 11-ի փոխարեն գրվել էր մարտի 13-ը։ ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործի հարուցումը։
Առաջին հայացքից վրիպակ հիշեցնող այս կեղծիքը ունի շատ խորը քաղաքական նշանակություն, քանի որ ԱՀԿ կողմից համաշխարհային պանդեմիա հայտարարելուց հետո երկու օր Փաշինյանը շարունակում էր իր նախընտրական քարոզարշավը՝ կազմակերպելով մարդկանց զանգվածային կուտակումներ։
Այս հանգամանքը թաքցնելու նպատակով, ըստ Ղազինյանի ներկայացրած հաղորդման, ՀՀ կառավարության որոշման մեջ դիտավորյալ կեղծվել էր պանդեմիա հայտարարելու օրը։
Ըստ էության, դատարանի որոշման հիմքով քրեական գործ կհարուցվի Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու առիթով: Քրեական գործի շրջանակներում արդեն պարզ կդառնա, թե, բացի Նիկոլ Փաշինյանից, էլ ովքեր են ներգրավվելու այս գործում»,- գրում է «Փաստ» թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի