Սուքիասյանների ընտանիքը 100 միլիոն դրամ է նվիրաբերել Հայոց բանակին
Գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրում է.
Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի ընկերներ, եղբայրներ Տեղի ունեցող լայնամասշտաբ պատերազմը մեր պետականության և մեր հարատևության հարցն է: Շատ կարևոր է, որ այս ծանր ու դժվար պահին լինենք պետության կողքին, սատար կանգնենք գերագույն գլխավոր հրամանատարին և աջակցենք մեր ապագայի համար մղվող պատերազմում:
Մարտի դաշտում կռիվ տվող զինվորին այս պահին պետք է ամուր թիկունք: Բոլորս պարտավոր ենք լինել մեկ բռունցք: Երբ մենք միասնական ենք՝ մեզ երբեք հաղթել չեն կարող: Մեր ընտանիքը 100 միլիոն դրամ գումար է փոխանցում այս պահին խաղաղություն պարտադրող Հայոց անպարտ բանակի կարիքների համար բացված հաշվեհամարին: Հաղթելու ենք։
Ուզում ենք նշել, որ Հայաստան համահայկական հիմնադրամում ստեղծվել է առանձին հաշվեհամար, որին կարող են բոլորը գումար փոխանցել բոլոր ցանկացողները: Գումար փոխանցելու համար այցելեք ԱՅՍՏԵՂ և կատարեք փոխանցում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար