Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչո՞ւ ԱՄՆ-ն հարձակվեց Իրանի վրա. Մհեր ԱվետիսյանԻրականացնելու ենք մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ծրագրեր․ Հրայր ԿամենդատյանԱլիևն ու Հայաստանի իշխանությունները զուգահեռ ահաբեկում են հայ ժողովրդին․ Ավետիք Չալաբյան Դպրոցների փակումն ու համայնքների դատարկումը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀՃՇ անդամ Աննա Ղուկասյանն է ահազանգումՀայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն եկամուտով ապահովելու հստակ ծրագիր ունենք․ Նաիրի Սարգսյան«Իրավական քաոսից դեպի իրավական պետություն»․ ստեղծվել է «Նոր Դարաշրջան» կուսակցությունը Փաշինյանը սրում է հակաարցախյան հիստերիան «Ուժեղ Հայաստանի» թիմը կրկին Մեղրիում էր. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանը կարող էր ապրել հանգիստ կյանքով, բայց նա կդառնա վարչապետ, որպեսզի հայ ժողովուրդը ունենա հանգիստ կյանք և տնտեսական բարեկեցություն. Ուժեղ Հայաստան Քպականները կենաց և մահու կռիվ են տալու սեփական ժողովրդի դեմ Երկաթուղու կոնցեսիան ուզում են հանձնել Ղազախստանին Եթե անվտանգությունը ապահովված չի, մարդիկ արտագաղթում են, ոչ թե հայրենադարձ լինում․ Ռոբերտ Քոչարյան Հարվարդի նորույթը. արևային սարք, որն ինքնուրույն փոխում է իր գործառույթը ՀՀ նախագահի իշխանությունը տարածվում է Հայաստանի ժողովրդի վրա, պատասխանատվությունը՝ ողջ հայության. Ռոբերտ ՔոչարյանՄենք եկել ենք խոնարհվելու նահատակների հիշատակին և խոստանալու՝ մենք այլևս երբեք թույլ չենք լինելու. տեսանյութԳյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն. Առաջարկ Հայաստանին 2026թ․ ընտրություններ․ պայքար ոչ թե աթոռի, այլ Հայաստանի լինել-չլինելու և պետական կարողության համար. Էդմոն Մարուքյան Էլի եմ ասում ` հայրենակիցներս հետ նորմալ խոսացեք. Ալիկ ԱլեքսանյանԳյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի, իսկ բարձրաձայնած խնդիրները ստանան հստակ և գործնական լուծումներ. Գագիկ Ծառուկյան

Մեկ դիրքի ուղղությամբ 700-800 գրոհային եկավ, հետ շպրտվեցին՝ ձորակի մեջ թողնելով 200-ից 300 դի. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդի բռունցքներն այն աստիճան են մաշվել, որ բոլոր ճիգերը գործադրում է՝ մեկ ուղղությամբ առաջ գնալու համար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այս պահին հյուսիսային ուղղությամբ իրավիճակն ավելի հաջող է. «Հյուսիսային ուղղությամբ մոտ մեկ շաբաթ առաջ 3 օր անդադար մոտավորապես մի քանի հարյուր միավոր հրետանային միջոցներից ժամուկես հրետանային պատրաստություն արեցին, որպեսզի ճեղքում իրականացնեն 2-3 դիրքի ուղղությամբ։ Մեկ դիրքի ուղղությամբ 700-ից 800 գրոհային եկավ եւ չկարողացան ճեղքել, հետ շպրտվեցին՝ ձորակի մեջ թողնելով 200-ից 300 դի։ Տեսնելով որ հաջողության չեն հասնում, ենթադրում եմ, որ որոշեցին հարավ իջնել»։

 

Անդրադառնալով հայկական կողմի կորուստներին՝ Հովհաննիսյանն ասաց. «Բնականաբար մենք էլ ենք կորուստներ կրել։ Հազարավոր միավոր տեխնիկա մենք ենք իրենց խոցել, իրենք՝ մեզ, ավտոտեխնիկա է խոցվում, կամուրջներ են խոցվում»։