Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Իվետ Կուպերի հետ հեռախոսազրույցի ընթացքում Լոնդոնից պահանջել է զերծ մնալ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին աջակցելուց, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը մարտի 2-ին հայտնել էր, որ Լոնդոնն ընդունել է Վաշինգտոնի խնդրանքը՝ օգտագործել պետության ռազմական բազաները Իրանում հրթիռների պահեստներին հարվածներ հասցնելու համար: Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը մարտի 7-ին հաստատել էր, որ Միացյալ Նահանգներն սկսել են օգտագործել Բրիտանիայի բազաները Իրանի դեմ գործողությունում:
«Արաղչին պահանջել է, որ բրիտանական իշխանությունները զերծ մնան ԱՄՆ-ի և սիոնիստական վարչակարգի հետ ցանկացած համագործակցությունից՝ ռազմական և մեդիա օգնություն տրամադրելու հարցերում»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ:
Իրանի ԱԳ նախարարը նաև քննադատել է Մեծ Բրիտանիային՝ ԱՄՆ-ին բազաներ տրամադրելու համար՝ հայտարարելով, որ նման քայլերը դիտարկվում են որպես հանցակցություն Թեհրանի դեմ իրականացվող ագրեսիային:
Մեկնաբանելով իրավիճակը Հորմուզի նեղուցում և Մերձավոր Արևելքում՝ Արաղչին կրկին ընդգծել է, որ իրավիճակը կարող է կարգավորվել Իրանի դեմ հարձակումների դադարեցման դեպքում, իսկ հակամարտության ավարտը պետք է ուղեկցվի երաշխիքներով, որ այն չի կրկնվի:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ