Ակնհայտ է, որ այս ձևով օրենքը չպետք է ընդունվի, պետք է հանվի․ Մանե Թանդիլյանը դեմ էր
Այստեղի հայտարարություններից տպավորություն է, որ այս օրենքն ընդունում ենք ԲՀԿ-ի համար, ԱԺ-ում ներմուծվող ցեմենտի համար 22 հազար դրամ տուրք սահմանող օրինագծի քվեարկությունից առաջ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նա ասաց, որ անհարիր է այս ԱԺ-ին նման ձեւակերպումներով հանդես գալը. «Այո, կա շահերի բախում: Իրականությունն այն է, որ տեղական արտադրողին պաշտպանելու կարիք կա, որը համապարփակ քննության ենթակա է: Կիսատ-պռատ քննարկված, լավ չմշակված մոտեցում է սա: Սրանով տնտեսական լուրջ ազդեցություն ունեցող վերաբերմունք ենք ձեւավորելու այս նախագծով: Ակնհայտորեն, այս ձեւով օրենքը չպետք է ընդունվի, պետք է հանվի: Պետ է մտածենք, թե ինչպես անել, որ պաշտպանենք արտադրողին, միաժամանակ այնպես անենք, որ մրցակցությունն ապահովվի մեր երկրում»,-ասաց Թանդիլյանը:
Այդուհանդերձ, օրինագիծը դրվեց քվեարկության եւ ընդունվեց, որին կողմ քվեարկեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը: ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» դեմ էին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի