Մենք պիտի վախով ապրենք այստեղ. Սյունիքի Խնածախ գյուղը դեկտեմբերի 1-ից սահմանակից կդառնա Ադրբեջանին
Սյունիքի մարզի Խնածախ համայնքը, որ մինչեւ այս սահմանակցում էր Արցախի Քաշաթաղի շրջանին, դեկտեմբերի 1-ից սահմանակից կդառնա Ադրբեջանին։ Վաղվանից գյուղի մոտ՝ 22 կմ երկարությամբ, կսկսեն խրամատներ կառուցել, դրանք Խնածախի ամենավերջին տնից հեռու կլինեն ընդամենը 520 մետր։ Սահմանը կանցնի խնածախցիների այգիներով, որոնք, թերեւս, մշակել այլեւս չի լինի, ինչի հետևանքով գյուղացիներից շատերը կզրկվեն իրենց ապրուստի միջոցից։ Բացի այդ՝ սահմանին կհայտնվեն նաեւ գյուղի արոտավայրերը։
«Մեր անասնապահները ռիսկ չեն անի ադրբեջանցիների հետ կողք կողքի անասուն պահեն։ Կամ էլ կանեն, Տավուշի պես, որ անասնապահին սպանում են, բռնում, տանում են, չեմ կարա ասեմ։ Հենց սահմանի մոտ ֆերմա ունենք, որ դեռ անասունները մեջն են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խնածախ համայնքի վարչական ղեկավար Անուշավան Հովակիմյանը։
Գյուղը շուրջ 700 բնակիչ ունի, որոնք գյուղի սահմանամերձ դառնալուց հետո էլ իրենց հայրենի բնակավայրը լքել չեն պատրաստվում։
«Շատ վտանգավոր է հիմա մեր համար արդեն, երեխեքը վախով պիտի ապրեն, մենք պիտի վախով ապրենք այստեղ։ Բայց չենք գնալու մեր տնից, ո՞ւր գնանք»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց գյուղացիներից Լիդա Մեսրոպյանը։
Զինվորականներից բացի Խնածախի դիրքերը կպահեն նաեւ տեղացիները։ Նրանք արդեն սկսել են ջոկատ կազմել, չնայած որ տղամարդկանց մի զգալի մաս դեռեւս ղարաբաղյան առաջնագծում է։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...