ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գիտեմ, որ ինձ սպանելու են, բայց ես 5 հոգու հետս կտանեմ, ես իմ տունը չեմ լքի
Այս տարածքը երբեք չի եղել ադրբեջանական, սա Մարտակերտի շրջանն է: Այս մասին լրագրողի հետ զրույցում պատմում է Շահումյանի շրջանի Չորեքթար գյուղի բնակիչներից մեկը, ով պնդում է, որ ինքը չի լքելու գյուղը, ինչ էլ պտահի: Նկարահանումն արվել է նախքան այդ գյուղը կփոխանցվեր Ադրբեջանին” Բնակիչը պատմում է, որ գյուղացիներով պաշտպանելու են իրենց գյուղը եւ չեն լքելու: «Ռուս խաղաղապահները 15 կմ հեռավորության վրա են լինելու, դա է Ղարաբաղը, բայց ինձ համար իմ տունը, իմ հողը այստեղից է սկսվում, ոչ թե այնտեղից»,-ասում է նա: Հարցին, ինչ է անել;ու, երբ ադրբեջանցիները գան, նա պատասխանում է. «Թող մտածեն նրանք, որոնք զենքով կմտնեն իմ տուն: Սա իմ տունն է, սա իմ պատիվն է, իմ պատմությունը: Ես պատրաստ եմ ձենքը ձեռքիս մինչեւ վերջ կանգնել, ինչպես մինչեւ հիմա կանգնել եմ: Հիշիր, ոսկե խոսքերը՝ մեռիր պատվով, մի եղիր վախկոտ, մեջքով մի շրջվիր, միեւնույն է կկրակեն: Երբ պատերազմն սկսվեց մենք բոլոր կանանց, երեխաներին, ծերերին տարհանեցինք Հայաստան, իսկ մենք բարձրացանք դիրքեր: Այո, գիտեմ, որ ինձ սպանելու են, ինձ 15 անգամ սպանել են: Ես գիտեմ, որ նրանցից 5-ին հետս կտանեմ, թող իրենք մտածեն՝ իմ տուն զենքով գալուց առաջ: Ես ոտքեր չունեմ, պրոթեզներ են, թոքերիս կեսը չկա, 73 վիրավորում ունեմ, ուր փախչեմ: Այնտեղ հորս գերեզմանն է: Հենց եկան պղծելու են: Ես պետք է ասեմ՝ այդպես էլ պետք է լինի՞»,-նշել է նա:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...