Բացահայտվել է օրգանիզմի ծերացումը դադարեցնող միջոցը
ԱՄՆ-ի Ստենֆորդի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ ծեր մկների հատուկ սպիտակուցի ակտիվության արգելափակումը դադարեցնում է մկանների ծերացումն ու վերականգնում մարմնի զանգվածը և հակառակը. սպիտակուցի ակտիվության ուժեղացումը նպաստում է ատրոֆիային և մկանային համակարգի թուլացմանը: Ծերունական թուլության դեմ պայքարի նոր միջոցի մասին հաղորդվել է «Science» ամսագրում հրապարակված հոդվածում:
Հետազոտողները ցույց են տվել, որ ծեր մկների մոտ 15-PGDH սպիտակուցի մակարդակը բարձր է և ազդում է հյուսվածքների վրա: Մասնագետների կարծիքով այդ միացությունն առանցքային դեր ունի տարեց մարդկանց ֆիզիկական թուլության և մկանային զանգվածի կորստի հարցում, ինչը հայտնի է որպես սարկոպենիա: Դրա արդյունքում միտոքոնդրիումների քանակը հյուսվածքներում կրճատվում է՝ հանգեցնելով էներգիայի մատակարարման նվազմանը:
Հայտնի է, որ պրոստագլանդին E2 մոլեկուլը կարող է ակտիվացնել մկանային ցողունային բջիջները, ինչն օգնում է վերականգնել վնասված մկանային մանրաթելերը: E2-ի մակարդակները կարգավորվում են 15-PGDH-ի կողմից, որը ճեղքում է պրոստագլանդինը: Գիտնականները պարզել են, որ երիտասարդ մկների համեմատությամբ՝ ծեր կենդանիների 15-PGDH-ի մակարդակը մկաններում բարձր է եղել, իսկ E2 պրոստագլանդինի մակարդակը՝ ցածր: 70-80 տարեկան մարդկանց մոտ 15-PGDH-ի էքսպրեսիայի մակարդակը նույնպես եղել է ավելի բարձր, քան 20-ամյաների մոտ:
Հետազոտողները մեկ ամսվա ընթացքում ամեն օր մկներին E2 մոլեկուլ են ներարկել, որը արգելակել է 15-PGDH-ի ակտիվությունը: Այդ ընթացքում պրոստագլանդինի մակարդակը վերականգնվել է՝ հասնելով երիտասարդ կրծողներին բնորոշ մակարդակի: Մկանային մանրաթելերը դարձել են ավելի ամուր և ուժեղ, քան արգելափակումից առաջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի