Դուբայում Ալիևի սուրհանդակը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչին ու փոխանցել գաղտնի նամակ՝ 5 մլրդ դոլար Արցախի 7 շրջանի դիմաց առաջարկով, որին Փաշինյանը համաձայնել է. Միքայել Մինասյան (տեսանյութ)
Ես այսօր ձեզ տալու եմ բանալին, որպեսզի դուք հասկանաք, թե ոնց և ինչպես Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը վաճառեցին մեր հայրենիքը, թե ինչպես դավաճանեցին մի ամբողջ ժողովրդի:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած «Ռեքվիեմ2» տեսանյութում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Ես միտումնավոր չեմ պատմել և չեմ արել ոչ մի բացահայտում, բայց ձեզ այսօր կտամ բանալին, որպեսզի դուք հասկանաք, թե ոնց և ինչպես այդ ամենը տեղի ունեցավ, որովհետև ամենատարածված հարցը, որը կա, թե արդյոք այն առաջարկը, որը ժամանակին մերժել էր Սերժ Սարգսյանը, արվել է նաև Նիկոլ ՓաշինյանիՆ: Ես բառացիորեն հազարավոր հարցեր եմ ստացել և վստահորեն ասում եմ՝ այո, Նիկոլ Փաշինյանին արվել է այդ առաջարկը:
2018 թվականի հոկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում, 5 աստղանի հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը ստացել է Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան մի անձից, պաշտոնյայից, որը ներկայացնելով Իլհամ ԱԼիևի անձը, Նիկոլ Փաշինյանի համար գաղտնի նամակ է փոխանցել: Գաղտնի նամակի պարունակությունը հետևյալն էր. «Մենք՝ Ադրբեջանը, պատրաստ ենք տրամադրել Նիկոլ Փաշինյանին եվրոպական մաքուր հիմնադրամների միջոցով, որոնք ոչ մի ձևով չեն ասոցացվելու Ադրբեջանի հետ, 5 մլրդ դոլար՝ Արցախի յոթ շրջանի համար: Նիկոլ Փաշինյանն այդ առաջարկը ստացել է 2018-ի հոկտեմբերին: Այդ առաջարկը եղել է գաղտնի, և դրա մասին գիտեն Իլհամ Ալիևը, իր սուրհանդակը, այն անձը, որը ստացել է այդ առաջարկը, Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը, ու մենք բոլորս: Ես այդ մասին իմացել եմ պատերազմի կեսերին, երբ ես փորձում էի անկեղծ հասկանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հանձնում Արցախը»,-ասաց Միքայել Մինասյանը:
Նրա խոսքով՝ հանկարծակի է իմացել այդ նամակի մասին, այդ նամակի մասին գիտեն արդեն ՀՀ-ում գործող բարձրաստիճան սպաները: Մինասյանը հայտնեց, որ տեղյակ է փոքր ժողովի մասին, որտեղ նամակը ստացած անձը նաև պատմել է սպաներին, որ եղել է պետական դավաճանություն:
«Դուք ինձ կհարցնեք՝ ինչ պատասխանեց Նիկոլն այդ հարցին, արդյոք համաձայնել է 5 մլրդ դոլարով վաճառել մեր հայրենիքը, ասեմ, որ ես անկեղծ չգիտեմ, թե ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը, բայց մենք բոլորս գիտենք, թե ինչ է արել Նիկոլ Փաշինյանը և ես կարող եմ վստահորեն պնդել, որ տեսնելով, հիմա արդեն վերաիմաստավորելով անցած 44 օրը, ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ընդունել են Ալիևի առաջարկը և դավաճանել են Արցախի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետությանը, նրանք հայ ժողովրդի թշնամիներն են»,-ասաց Մինասյանը:
Նա կոչ արեց Նիկոլ Փաշինյանին հաստատել կամ հերքել իր պատմածը, ասի, որ Միքայել Մինասյանը սուտ է խոսում, ասի՝ չի եղել նման նամակ.«Բայց հերքելուց առաջ հիշի, որ կան մարդիկ, որոնք գիտեն, կան մարդիկ, որոնք ստացել են, կան մարդիկ , որոնք փոխանցել են, և կան մարդիկ, որոնք նաև գիտեն նամակի պարունակությունը:




















Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող