Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ
Հասարակություն

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի  սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառում:

Աջակցության միջոցառումից օգտվելու են այն զինծառայողները, որոնց  ստացած խեղումը կամ վնասվածքը կարող է հանգեցնել անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության, ինչի հետևանքով կարող են ճանաչվել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառա­­յող­ների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով շահառու՝ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ»-ի խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի N9 որոշման 9-րդ կետով սահմանված վնասվածքներից որևէ մեկի հետևանքով.

1) ստամոքսի լրիվ հեռացում,

2) մեկ թոքի հեռացում,

3) անդամահատված ծայրատներ,

ա. զույգ սրունքների ամպուտացիոն ծայրատ,

բ. սրունքի ամպուտացիոն ծայրատ՝ համակցված դաստակի կամ նախա­բազկի ամպուտացիոն ծայրատի հետ,

գ. ազդրի կարճ (8 սմ) ծայրատ կամ էկզարտիկուլյացիա,

դ. պրոթեզավորման ոչ ենթակա ազդրի ամպուտացիոն ծայրատ,

ե. զույգ ազդրերի ամպուտացիոն ծայրատ՝ վերին մեկ երրորդի սահմանում,

զ. վերին վերջույթի և ազդրի ամպուտացիոն ծայրատներ,

է. ստորին վերջույթի ամպուտացիոն ծայրատ՝ համակցված մեկ աչքի կուրու­թյան հետ,

ը. զույգ դաստակների մատների բացակայություն,

թ. զույգ վերին վերջույթների ամպուտացիոն ծայրատներ,

ժ. վերին վերջույթի ամպուտացիոն ծայրատ՝ զուգակցված մեկ աչքի կուրու­թյան հետ,

4) կոկորդի հեռացում,

5) միզապարկի հեռացում,

6) հաստ և ուղիղ աղու հեռացում՝ հակաբնական հետանցքի տեղադրումով,

7) երկու աչքերի անվերադարձ կուրություն,

8) երկու ակնագնդերի բացակայություն,

9) խլության առաջացում, խոսքի բացակայությամբ,

10) համակցված ողնաշար-ողնուղեղային վնասվածք տրավմա՝ ողնուղեղի սալ­ջարդով և ողնուղեղի ամբողջականության խախտումով (արտահայտված պարեզ­ներ 2 կամ ավելի ծայրանդամների, պարապլեգիա, հեմիպլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա),

11) ծանր գանգուղեղային վնասվածքներ՝ ուղեկցվող հոգեկան կամ նյարդա­բա­նական արտահայտված համախտանիշներով՝ հոգեկան կամ շարժողական:

Նման վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների տվյալների հավաքագրումն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության միջոցով, վիրավոր զինծառայողների բժշկական օգնությանը և սպասարկմանը ներգրավված բժշկական կազմակերպություն­ներից:

Աջակցության միջոցառման հնարավոր շահառուները ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներ այցլելու լրացուցիչ կարիք չունեն:

Չնայած դրան, այն անձինք ովքեր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստացել են վերը նշված վիրավորումներից որևէ մեկը՝ կարող են տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար և էպիկրիզի կամ էպիկրիզների պատճեններ) ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:

Ավելին