Իշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ Կարապետյան
«Հայաստանն այս ընտրական պրոցեսներից առաջ հետաքրքիր իրավիճակում է. տարօրինակ բան կա՝ իշխանության հիմնական առաջատար մրցակից Սամվել Կարապետյանը 9 ամիս գտնվում է կալանքի տակ։ Փաստացիորեն, իշխանությունը պայքարում է միայն նրա նկարի դեմ»,-Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ մեծ վախ ունեն Սամվել Կարապետյանից, ով սահմանափակված է խոսքով, չունի իր ժողովրդի հետ շփման հնարավարություն. «Անգամ դրանից հետ հարցումները ցույց են տալիս, որ մեր հասարակությունն աջակցում է Սամվել Կարապետյանին ու նրա ուժին։ Մեր հասարակությունը մեծ փոփոխության կարիք ունի»։
«Նրանք պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում։
Կարծում եմ՝ վերջին հարցումներից հետո նրանց վախն ավելացել է, ամեն ինչ անելու են, որ Սամվել Կարապետյանը մնա կալանքի տակ, չշփվի ժողովրդի հետ»,- ասաց Ն.Կարապետյանը։
Հիշեցնենք՝ հակակոռուպցիոն դատարանում քննվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի բակում հավաքված են Կարապետյանի աջակիցները։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times