Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ
Հասարակություն

«Մենք սկսեցինք հուսալ, որ Մանվելը գոնե գերության մեջ է»

«Մանվելը սիրահարված էր կյանքին։ Իր ոչ մի օրն անիմաստ չէր անցնում, ինքն ամեն օրվա մեջ հետաքրքրություն էր գտնում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հակառակորդի դեմ ծավալված մարտերում զոհված Մանվել Ջավադյանի հորաքրոջ աղջիկը՝ Հայկուհի Խաչատրյանը։ 

Հերոսը 6 տարեկանից հասցրել է բազում հաջողությունների հասնել։ Նա միժամանակ զբաղվում էր թե՛ պարով, թե՛ մարմնամարզությամբ։ Մասնակցել է տարբեր պարային մրցույթների՝ այդ թվում միջազգային․ «Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզական դպրոցում Մանվելը շատ հաջողություններ գրանցեց՝ պատվոգրեր, մեդալներ, սակայն պարը նախասիրությունից դարձավ նրա կյանքի կարևորագույն մաս»,- ասաց Հայկուհին։

Մանվելը քաղաքացիական կյանքում բազում հաջողություններ գրանցելուց և Ֆիզիկական կուլտուրայի համալսարան ընդունվելուց հետո հպարտությամբ մեկնեց բանակ՝ հայրենիքի պաշտպանության․ «Մանվելը վիճակահանությանը մասնակցելուց հետո` հպարտությամբ լցված, ասաց՝ շա՜տ լավ տեղ եմ ծառայելու. Ղարաբաղ եմ քաշել...։ Նա ծառայությունը շատ էր սիրում, նվիրված զինվոր էր ու երբեք չի մտածել դրանից խուսափելու մասին։  Անգիր գիտեր զինվորի բոլոր պարտականությունները»,- ընդգծեց հերոսի քույրը։

Նա, թեև շատ էր սիրում ծառայությունը և հպարտ էր` Ղարաբաղում ծառայելով, բայցև կարոտում էր պարը․  «Երբ խոսում էին Մանվելի հետ, հաճախ էր ասում՝ Էնքան եմ կարոտել պարելը, գամ ՝ կիսատ չեմ թողնելու, անպայման շարունակելու եմ դրանով զբաղվել»,- վերհիշեց Հայկուհին։

Մանվելը ծառայում էր Մարտունիում՝ հրետանու կառավարման դասակում։ Սեպտեմբերի 27-ից՝ պատերազմը սկսելուն պես, Մանվելը արդեն դիրքերում էր, ինչը ջանասիրաբար թաքցրել էր իր հարազատներից․ «Երբ պատերազմը սկսվեց, շատ անհանգիստ էինք, անընդհատ փորձում էինք կապի դուրս գալ Մանվելի հետ։ Հետո ինքը զանգեց ու ասաց՝ ես լավ եմ, դուք այդտեղ լավ եղե՛ք. հիմա հարմար չէ, հետո էլի կզանգեմ, կխոսենք։ Գրեթե ամեն օր զանգում էր, իհարկե, կարճ էր խոսում, բայց ուզում էր ձայնը լսեինք, որ հանգիատ լինեինք»,- պատմում է Հայկուհին։

Պատերազմի օրերին հերոսը հաճախ զրուցում էր մեծ եղբոր հետ ու ասում էր, որ ոչ մի պարագայում չի՛ թաքնվելու, չի՛ փախչելու, մինչև վերջ տղերքի հետ է մնալու ու պահելու է իրեն վստահված դիրքը։ 

Մանվելի հետ ընտանիքը վերջին անգամ կարողանում է կապ հաստատել դեպքից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 6-ին․ «Ձայնը անհանգիստ էր, իրենց մոտ շատ թեժ մարտեր էին։ Այնպես էր անում, որ հանկարծ չիմանայինք, որ այդ մարտերն արդեն իրենց մոտ են հասել կամ, որ ինքը անհանգիստ ու լարված է։ Մանվելը ամեն պարագայում մտածել է իր հարազատների լավ և հանգիստ լինելու մասին»,- ցավով ընդգծում է նրա քույրը։

Մանվելի հետ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին։ Թշնամին հարձակվել էր իրենց դիրքի վրա, իսկ ինքը մնացել էր՝ վիրավոր ընկերներին օգնելու։ Բայց հայտնվել էր դիպուկահարի նշանառության տակ ու ստացել գլխի մահացու հրազենային վնասվածք՝ այդպես էլ չկարողանալով օգնել վիրավոր ընկերներին․ «Պատերազմի ավարտից հետո հայրը մեկնեց Արցախ, որ գտնի Մանվելին, սակայն, չգտնելով որդուն, վերադարձավ Հայաստան։ Հետո եղբորս անունը հայտնվեց անհետ կորածների ցուցակում»,- պատմում է Հայկուհին։

Չգտնելով Մանվելին՝ հարազատներին օրեր շարունակ մխիթարել է այն միտքը, որ հնարավոր է՝ Մանվելը գերի է, ողջ է մնացել․ «Մենք սկսեցինք հուսալ, որ Մանվելը գոնե գերության մեջ է։ Դիմեցինք ամեն տեղ՝ նրա գերության վարկածը հաստատելու համար։ Դեկտեմբերի 21-ի լույս 22 գիշերը մեզ տեղեկացրին, որ իրենց բարձուքից ևս 5 զինծառայողի մարմին են գտել։ Պարզվեց՝ նրանցից մեկը Մանվելն էր»,- մեծ ցավով ասաց հերոսի քույրը։

Հայկուհին նշեց, որ այս ընթացքում Մանվելի ծառայակից ընկերներից մի քանիսը կապ են հաստատել իրենց հետ, և բոլորը նույն բանն են ասել՝ Մանվելը լավագույն հաշվարկ անողներից էր․«Մեկ այլ զինակից ընկեր էլ մեզ ասաց, որ դասակի ամենաարագ ու ամենահմուտ հրետանավորներից էր Մանվելը»։

Իսկ Մանվելի հետ 10 օրից ավելի ծառայած մեծահասակ կամավորները զարմացած էին մնացել նրա՝ խուճապի չմատնվելուց և կազմակերպված լինելուց․ «Կամավորները, երբ մեզ հետ կապի դուրս եկան, ասացին, որ ինչքան էլ ինքը ներքուստ լարված լիներ, իրենց հույս էր տալիս, ոգևորում էր, իսկ արկերի ընկնելուց էլ, չնայած իր փոքր տարիք ունենալուն, իրենից տարիքով մեծ ծառայակից ընկերներին ասում էր՝ ինչպես պաշտպանվեն, ասում էր՝ պառկե՛ք, տղե՛րք»,-ասաց Մանվելի քույրը։

Զվարթ Պետրոսյան

Ավելին