Ի՞նչ է նշանակում հրաժարվել արտահերթ ընտրություններից․ Ստյոպա Սաֆարյան
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ի՞նչ է նշանակում հրաժարվել արտահերթ ընտրություններից 1․ չվստահել, որ իշխանությունները ունակ են ազատ և արդար ընտրություններ կազմակերպել, թեպետ նախկինում հենց նրանք են դա կազմակերպել․ եթե հարցը Ընտրական օրենսգիրքն է, կարելի է հասնել կոնսենսուսի ու հավելյալ երաշխիքների, մանավանդ որ հանձնաժողովները բազմակուսակցական են, վստահված անձանց ինստիտուտն էլ վրադիր։ Այդ դեպքում՝ վարչական ռեսո՞ւրս։ Սա էլ լուծվող հարց է։
2․ չես վստահում ժողովրդի ընտրությանը, որովհետև քեզ չի ընտրելու ու որովհետև ժողովուրդը "ժեխ" է։ Այդ դեպքում պետք է պարզ ասել, որ խնդիր ունես ժողովրդի ընտրության հետ, չես ճանաչում Սահմանադրության պահանջը (իշխանությունը պատկանում է ժողովրդին է և նա դա իրականացնում է ընտրությունների, հանրաքվեների միջոցով) և գտնում ես, որ իշխանությունը պետք է ձևավորեն "էլիտարները", ինչպես անցած տասնամյակներում։
Կա՞ այլ բացատրություն»։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը