Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ
Հասարակություն

Գորիսի փոխքաղաքապետը հաստատում է. ադրբեջանցիները ռուսների ուղեկցությամբ Թասի ոլորանների մոտ հայտնվել են խցանման մեջ

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին` Թասի ոլորանների մոտ չհասած Շուռնուխ  գյուղ, ադրբեջանցիները այսօր ռուսների ուղեկցությամբ հայտնվել են խցանման մեջ:  Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:

«Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածի ողջ երկայնքով կանգնած էինիրենք,  շատ-շատ էին, ռուսների ուղեկցությամբ էին գնում: Հայկակասն քաղաքացիական մեքենաներ էին մեկ էլ կանգնած, որոնց  ոչ մի ուժային կառույցի ներկայացուցիչ չէր ուղեկցում: Ադրբեջանցիներն ավելի անվտանգ էին իրենց զգում, ինչպես իրենց երկրում, մեքենաներից դուրս էին եկել, իսկ մեր քաղաքացիները մեքենաների մեջ էին, իրենց ապահով չէին զգում»,- ասաց նա`հավելելով, որ Գորիս-Կապան ճանապարհհի այդ հատվածը բացարձակ անվտանգ չի:

Փոխքաղաքապետի խոսքով` նրանք գալիս էին Շուռնուխում սահմանզատում կատարելու, սակայն նրանց հող հանձնող չկա:

«Երեւի եկել էին, որ հողերը ընդունեին, բայց իրենց հող հանձնող չկա, տեր չունի էս երկիրը, ամբողջ օրը այսպես թուրքերի հետ բանակցում ենք մենք: Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ու մեր պատկերացրածը Հայաստանը լրիվ տարբերվում է, որտեղ է սահմանը ինքը մինչեւ հիմա չի պատասխանել, այսինքն` իր համար այնտեղ, որտեղ թուրքը կցանկանա վերցնել: Շուռնուխ գյուղի 1958 թվականի քարտեզ ունենք, որտեղ  երեւում է, որ դա հայկական հող է, այս գործընթացը ապիօրինի է ու հողը ծախել են, ոչ մեկին էլ հետաքրքիր չէ այդ գյուղի ճակատագիրը»,- ասաց նա:  ,

Մենուա Հովսեփյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը փոխանակ սահմանային գյուղերի խնդիրների մասին մտածի, մտածում է արտահերթ  ընտրությունների մասին է մտածում:

«Ինքը հիմա ընտրության մասին է մտածում, փոխանակ իր հողերի մասին մտածի, իր հայրենիքի մասին մտածի: Ինքը անհայրենիք մարդ է, այդ  ընտրությունների ժամանակ մենք Լեռնահայաստան կհայտարարանենք, ինքը պատասխան է տալու նրա համար, ինչ որ Սյունիքում է կատարվում այսօր»,- ընդգծեց նա:

Ավելին