Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ
Հասարակություն

Հրատապ ռեժիմով ստեղծել դիտորդական-աշխատանքային խումբ եւ գործուղել Սյունիք. Արմեն Խաչատրյան

 

ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը կառավարությանը առաջարկում է հրատապ ռեժիմով ստեղծել դիտորդական-աշխատանքային խումբ և հինգօրյա ժամկետով գործուղել Սյունիքի մարզ սահմանազատման գործընթացները դիտարկելու և հասարակական վերահսկողություն իրականացնելու համար։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

 

«ԻՄ ԱՌԱՋԱՐԿԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հաշվի առնելով Սյունիքի մարզում իրականցվող սահմանազատման գործընթացների ընթացքում ՀՀ ազգային անվտանգության շահերի արդյունավետ պաշտպանության կարևորությունը, այդ գործընթացների նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև ԶԼՄ-ում հասարակական-քաղաքական կազմակերպությունների, նրանց ներկայացուցիչների կողմից հնչեցվող տարաբնույթ, հակասական տեղեկությունները , ինչը առաջացրել է բնակչության շրջանում անորոշության, տագնապի և անվտանգության երաշխիքների բացակայության զգացողություն, ինչպես նաև հիմնվելով Սյունիքի մարզում իմ կողմից իրականացված դիտարկումների արդյունքներին՝ ՀՀ կառավարությանն

 

առաջարկում եմ.

 

1. Հրատապ ռեժիմով ստեղծել դիտորդական֊աշխատանքային խումբ (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) և հինգօրյա ժամկետով գործուղել Սյունիքի մարզ սահմանազատման գործընթացները դիտարկելու և հասարակական վերահսկողություն իրականացնելու համար։

 

2. Աշխատանքային խմբի մեջ ներգրավել խորհրդարանական ուժերի մեկական կամ երկուական ներկայացուցիչ, արտախորհրդարանական հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչ, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ԱԱԾ տարածքային ստորաբաժանման պետ, դիտարկվող համայքնի ղեկավար, Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, անհրաժեշտության դեպքում նաև փորձագետ֊մասնագետ։

 

3.Ապահովել աշխատանքային խմբի տեղաշարժման և բոլոր համայնքներում աշխատանքներ իրականցնելու համար անհրաժեշտ պայմանները (տրանսպորտ, աշխատանքային֊խորհրդակցական սենյակներ, բնակիչների հետ հանդպումների հնարավորություն և այլն)։

 

4.Աշխատանքային խումբը աշխատանքները ավարտելուց հետո հինգօրյա ժամկետում ներկայացնում է գրավոր եզրակացություն»,- գրել է նա։