Երևանում թալանել են «Արև Ֆիլմ» ստուդիայի հիմնադիր տնօրենի և «Կոկա-Կոլա» ՓԲԸ մարքեթինգի տնօրենի ավտոմեքենաները
Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ Հրանտ Վարդանյանը և հայտնել, որ դեկտեմբերի 24-ին Պարոնյան փողոցում, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, իրեն պատկանող Suzuki մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակը, որի մեջ եղել է տեսախցիկ, լինզաներ, հիշողության կրիչներ, գումար և այլ իրեր:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հ. Վարդանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում «Արև Ֆիլմ» ստուդիայի հիմնադիր տնօրեն: Երեկ ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել նաև Եսայի Մելիք-Յոլչյանը և հայտնել, որ նույն օրը տեխնիկական միջոցների գործադրմամբ, ապակին կոտրելու միջոցով, «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում կայանված, իրեն պատկանող Skoda մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են տարբեր կենցաղային իրեր:
Կայքի տեղեկություններով՝ Ե. Մելիք-Յոլչյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Կոկա-Կոլա» ՓԲԸ-ում՝ մարքեթինգի տնօրեն:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի